02 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Նշանակվել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության օրը

Նախօրեին Պոլսո հայոց պատրիարքարանում են հավաքվել ստամբուլահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներն ու հոգեւոր առաջնորդները։ Հանդիպման ժամանակ նրանք  համաձայնության են եկել Հայոց պատրիարքի ընտրության օրվա հարցում, հայտնում է Ակոսը։

Հավաքի մասնակիցները համատեղ հայտարարություն են ընդունել, որում ասվում է, որ քանի որ ընտրությունների շուրջ բախումները շատ են, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն  ու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը պետք է միասին խաղաղ ընտրություններ երաշխավորող արձանագրություն կազմեն։

Այդ կազմած արձանագրության մեջ նշվել է, որ փետրվարի 17-ին տեղի է ունենալու տեղապահի ընտրություն, իսկ փետրվարի 18-ին տեղապահի հրավերով հոգեւոր խորհրդի անդամներից ու համայնքի անդամներից  15 հոգանոց ընտրական հանձնաժողով է ընտրվելու։

Մինչ ընտրությունները արք․ Արամ սրբազանը շարունակելու է լինել փոխպատրիարք, իսկ ընտրության օրը, ամենայն հավանականությամբ, կլինի մայիսի 28-ը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է իր պաշտոնից հրաժարական տալու մասին` հայտնելով, որ այդ որոշման մեղավորը պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է, վերջինս ամեն կերպ խոչընդոտում է պատրիարքի ընտրություններ անցկացնելը։

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ