23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տեղի է ունեցել ԱԺ պատգամավորի թեկնածուների հայերենի իմացությունը ստուգող քննություն

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի և ՀՀ կրթության և գիտության նախարարի  «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ Կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների հայերենի իմացությունը ստուգող քննություն:

ՀՀ  կրթության և գիտության նախարարությունը երկու քաղաքացիներից ստացել է  դիմում հայտ  և սահմանված ժամկետում և հաստատված ընթացակարգով փետրվարի 15-ին, և փետրվարի 16-ին կազմակերպվել է հայերենի իմացությունը ստուգող քննություն: Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող երկու քաղաքացիները  ստացել են հայերենի իմացությունը հավաստելու համար բավարար միավորներ /30 միավոր՝ 30 առավելագույնից/: ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիներին տրամադրվել է հայերենի իմացությունը հավաստող տեղեկանք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ