16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ամենաշատ թեկնածուներն առաջադրվել են Կոտայքի մարզում

Ապրիլի 2-ին կայանալիք  խորհրդարանական ընտրություններին տարածքային ցուցակով մասնակցելու ամենաշատ թեկնածուներն  առաջադրվել  են  Կոտայքի մարզում:  Այս մարզում տարածքային ցուցակով առաջադրվել է 110 քաղաքացի:

Այս մասին այսօր լրագրողների հետ  ճեպազրույցում  ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ամենաքիչ թեկնածուներն առաջադրվել են  Արարատի եւ Տավուշի մարզերում` յուրաքանչյուրում 60 թեկնածու:

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտով երեկ ԿԸՀ են ներկայացել   9-ը քաղաքական ուժ` 4 դաշինք եւ 5 կուսակցություն:

Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին, քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ