25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Թաքնված օլիգարխներ կան, Աստված հեռու տանի» (տեսանյութ)

«ՕԵԿ-ը միշտ եղել է  իշխանության կողքին, ինչ քար, որ շպրտել ենք, իշխանության վրա, ընկել է նաև ՕԵԿ-ի վրա»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ դիմելով ասուլիսի մյուս բանախոսին՝ «Հայկական վերածննդի» ներկայացուցիչ Կարինե Հակոբյանին:

Կարինե Հակոբյանն էլ ընդգծեց, որ վերափոխված ՕԵԿ-ականները կարող են հպարտանալ իրենց գործունեությամբ, որ ունեցել են կոալիցիոն գործընկերության ժամանակ: Գ. Եղիազարյանը նետեց, թե նախկին ու ներկա իշխանավորները, այդ թվում և Արթուր Բաղդասարյանը պետք է ներողություն խնդրի:

Նա նաև հավելեց, որ  «Ծառուկյան» դաշինքը լրջագույն ուժ կդառնա: Կ. Հակոբյանն էլ նետեց, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը գործարար է, օլիգարխ, և ամեն մեկը պիտի իր տեղում լինի:

«Թաքնված օլիգարխներ կան, Աստված հեռու տանի, Կարինե՛ ջան»,-արձագանքեց Գ. Եղիազարյանը:

Ասուլիսի 3-րդ բանախոսը՝ «Ազատ դեմակրատների» անդամ Արմեն Առաքելյանը հավելեց, որ իշխանությունները որքան էլ ցանկացել են դարձնել մաժորիտար ընտրություն, այնուամենայնիվ, սա ընտրական գործընթացը պարունակում է  որոշակի քաղաքական էլեմենտներ: «Աշխատելու ենք, որ այս քարոզարշավին ընտրական պրոցեսները բերենք քաղաքական դաշտ, միակ փրկությունն է դա: Ես երբեք անձնական քարոզ չեմ անելու, այլ անելու եմ գաղափարական, կուսակցական քարոզ, փորձելու ենք այդ մշակույթը մտցնել հայաստանյան քաղաքական մշակույթի մեջ, և ասեմ, որ Հայաստանի ազգաբնակչության 60 տոկոսը կատարելու է քաղաքական ընտրություն:

Մենք մեր ժողովրդի մասին ավելի վատ կարծիքի ենք, քան իրականում կա»,-եզրափակեց Ա. Առաքելյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ