Հակահարվածներ կլինեն. պլաններն արդեն մշակվել են
«Հայաստանում գործող մոդելով մեր առաջընթացի ռեսուրսները արդեն սպառվել են, մեզ պետք է նոր տնտեսական քաղաքականություն, նոր արտաքին քաղաքականություն, նոր մտածելակերպ, նոր ներհասարակական հարաբերություններ, նոր պետական ու քաղաքական վերնախավ», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պ նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը:
Վերջինս նշեց՝ համոզված է՝ իրենց թիմը ի զորու է բարեփոխումներ անել:
«Մենք ունենք բավականին լուրջ թիմ, որն մշակելու է ոլորտային զարգացման ծրագրեր եւ ներկայացնելու է հասարակությանը: Մենք գիտենք, որ հեշտ չի լինելու»,-ասաց Օհանյանը:
Բանախոսսը նշեց՝ արդեն նկատել են՝ արշավ է սկսվել է իրենց դաշինքի, դաշինքի առաջին անդամների ու հատկապես իր նկատմամբ:
«Միամտություն է կարծել, որ մենք այս ամենը չեինք կանխատեսել եւ համապատասխան միջոցառումներ չէինք պատրաստել: Հակահարվածներ մեր կողմից լինելու են, պլանավորվելու են, լինելու են փաստարկված»,- նշեց Օհանյանը: