08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

5 պատգամավոր հանդիպել է դատախազի հետ․ Հաց բերողին ազատ կարձակեն

ՀՀ գլխավոր դատախազի հրավերով այսօր հանդիպում է եղել Ազգային ժողովի պատգամավորների հետ, ովքեր հանդես էին եկել Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրությամբ: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա հայտնեց, որ հանդիպմանը մասնակցել է 5 պատգամավոր՝ ինքը Մանուկյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ՀԱԿ խմբակցության ու […]

Երկրաշարժ Արցախում

Սույն թվականի մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 10:24-ին (Գրինվիչի ժամանակով` 06:24) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.180 և արևելյան երկայնության 46.360 աշխարհագրական կոորդինատներով (ԼՂՀ, Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Ձյուն է գալիս

Հ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի 5-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Մեղրու և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում,  կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

2 օրում ավելի քան 100 մարդ է մահացել սովից

48 ժամվա ընթացքում Սոմալիում ավելի քան 110 հոգի է մահացել սովից։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Հասան Ալի Հայրեն։  Երկի մի շարք շրջաններում երաշտ է, ինչն էլ երկրում ողբերգական վիճակ է առաջացրել։ Օրերս Սոմալիի ղեկավարությունը հայտարարել էր, որ երկրում ազգային աղետ է, իսկ այժմ առաջին անգամ մահացածների մասին են հայտարարել։  Ընդ որում, 110 հոգի […]

Առաջատարը «Ծառուկյան դաշինքն» է. Gallup International Association /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց կուսակցություններ և Դաշինքների մեկնարկային ցուցանիշները՝  ըստ Gallup International Association-ի հայաստանյան երկայացուցչության կատարած հետազոտությունների արդյունքների վրա հենվելով: «Հետազոտության ընթացքում  մասնագետները հարցումներ են անցկացրել ՀՀ բոլոր մարզերում, հարցումների մեթոդը՝ դեմ առ դեմ», – նշեց Արամ Նավասարդյանը: Մեր երկրի տնտեսական վիճակն, ըստ հարցումների  վատ […]

Ինչու է ընտրողների թիվն ավելացել. ոստիկանությունը պարզաբանում է

Սույն թվականի մարտի 3-ին հրապարակվել է ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվի մասին պաշտոնական տեղեկատվություն՝ քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ, այն է 2.564.734: Ընտրողների թվի աճի վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար տվյալ դեպքում այն անհրաժեշտ է համեմատել 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ […]

Սեյրան Օհանյանին «նեղն» են գցել

«Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքը նախընտրական քարոզարշավը սկսե; է տավուշի մարզից: Վազաշեն համայնքում դաշինքի թեկանծուները զրուցել են գյուղացիների հետ: Վազաշենում ընտրական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցրել են՝  ինչու ապրիլյան պատերազմին մասնակցած կամավորականները չեն վարձատրվել: «Մենք երկու ամիս պոստ ենք պահել, սկզբում ասացին, որ վարձատրվելու ենք, իսկ հետո էլ պատճառաբանեցին, որ ծեր ենք, միայն մինչեւ հիսուն […]

Ուշադրություն վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի  6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Դիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 80-100 մ: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ոստիկանության պատասխանը բաց նամակին

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Անդրեաս Ղուկասյանի բաց նամակը միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներներին, որով հնչեցվում է մեղադրանքներ բնակիչների հաշվառումն իրականացնող մարմիններին: Ըստ նրա գործող օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից 6 ամսից ավելի բացակայող քաղաքացին պարտավոր է իրեն հաշվառումից դուրս հանելու վերաբերյալ համապատասխան դիմում ներկայացնելբնակիչների հաշվառումը կատարող մարմիններին։ Այդ դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքումսահմանված է վարչական տուգանք։ Իրականում բնակչությանը […]

Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է

Մարտի 5-ին եւ լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ առաջնային գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ եւ ենթափողային նռնականետ` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի