06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոչ խոսելով

Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանի նախընտրական երկրորդ հանդիպումը երիտասարդների հետ էր: Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածուն երիտասարդների հետ զրուցել է պատգամավորական իր գործունեության, առաջիկա ծրագրերի և կուսակցության քարոզարշավի մասին: Ռոբերտ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ամենամեծ հայրենասիրությունը քրտնաջան աշխատելն է, որի արդյունքում էլ ապահովվում է երկրի առաջընթացն ու անվտանգությունը:

«Մարդը պետք է ազգասեր, հայրենասեր լինի, ոչ թե լոկ խոսքերով փորձի ապացուցել դա: Հայրենասիրությունը աշխատանքով է պետք ապացուցել, ոչ թե խոսքով: Պետք է քրտնաջան աշխատեք, լավ սովորեք, քանի որ ապագան երիտասարդներինն է, ձե՛րն է: Ու ես վստա՛հ եմ, որ ունենալու ենք առաջընթաց և անվտանգ Հայաստան», – նշել է Ռոբերտ Սարգսյանը:

Իր կուսակցական ու պատգամավորական գործունեությանն անդրադառնալով՝ պատգամավորի թեկնածուն նշել է, որ մինչ ընթացիկ Ազգային ժողովում պատգամավոր ընտրվելը, կուսակցական երկար, թիմային ճանապարհ է անցել ու, որ ամենակարևորն է, ինքն իր համար մեկ անգամ ևս վերահաստատել է, որ ցանկացած խնդրի լուծում, լինի քեզ դիմող քաղաքացու անձնական, թե ավելի խոշոր հարց, ավելի հեշտ ու լիարժեք է լուծվում, երբ մի ամբողջ պատրաստակամ թիմ կա կանգնած թիկունքիդ:

«Այս ընտրապայքարում էլ հաղթանակը ոչ թե միայն իմն է լինելու, այլ մե՛րը, բոլորի՛նս», – ընդգծել է Ռոբերտ Սարգսյանը՝ վստահեցնելով, որ տարիներ անց, երբ արդեն այսօրվա երիտասարդները լինեն իր ներկայիս կարգավիճակում, հաստատ տեսնելու են նրան իրենց կողքին՝ որպես նրանց ապագա հաղթանակների կերտմանն աջակցող թիմակից ընկեր:

unnamed (17) unnamed (18) unnamed (19) unnamed (20) unnamed (21)

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ