12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Հաց բերողին» ազատ կարձակե՞ն

ՀՀ գլխավոր դատախազությունը Արթուր Սարգսյանի (Հաց բերող)  խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դեռեւս որոշում չի կայացրել: Դատախազության մամուլի ծառայությունից Henaran.am-ը տեղեկացավ, որ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ստացված դիմումը դեռ քննարկման փուլում է: Նշենք, որ ԱԺ-ում ստորագրահավաք էր սկսվել Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանքի որոշումը փոփոխելու համար։ Ստորագրահավաքին միացել են ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակակական գործիչներ։ Դիմումը ստորագրել […]

ԼՂ կարգավորումը վտանգավոր փուլ կարող է թեւակոխել

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ նշեց, որ իրավիճակն այժմ անհանգիստ է։ «Իրավիճակը շփման գծում լարված է: Այժմ գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ չկոնսոլիդացվելը, Ադրբեջանի սադրիչ գործողություններին միասնական արձագանք չտալը, դրանք կանխարգելելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելը, որևէ կերպ չեն բացառում […]

Սպառնալիքներ ու ճնշումներ. «Հաց բերողին» սատարում է նաև Հրանտ Թոխատյանը

«Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով Երեւանի Ազատության հրապարակում նստացույց անող ակտիվիստներին ոստիկանները առավոտյան փորձել են ուժով հեռացնել տարածքից: Այս մասին  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նստացույցի կազմակերպիչներից՝ «Ազգային միացյալ նախաձեռնության» նախագահ  Շահեն Հարությունյանը: Նա նշեց, որ ոստիկանները պահանջել են, որ նստացույցի մասնակիցները Ազատության հրապարակում եղած իրերը հավաքեն՝ պատճառաբանելով, թե Ա. Սպենդիարյանի անվան օպերայի […]

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օրերս այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է. «Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»: «Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի […]

Պարգեւատրվել են

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 3-ին այցելել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ Դիվանագետի օրվա առթիվ տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն: Արարողությանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախարարներ, դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ Ազգային ժողովի նախագահը նշել […]

Մենք դրական մթնոլորտով ենք մեկնարկը տալիս

«Արամ Սարգսյանը կսկսի ՀՀ հարավից, Նիկոլ Փաշինյանը կսկի Երեւանից, Սասուն Միքայելյանը քարոզարշավ կսկսի Տավուշի ու Կոտայքի մարզերից։ Մինչեւ մարտի 19-ը առանձին խմբերով այսպես կլինի քարոզարշավը, ապա` միավորված քարոզարշավ ՀՀ բոլոր համայնքներում ու քաղաքներում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով իրենց քարոզարշավի մանրամասներն, ասացին «Ելք» դաշինքի անդամները։ Մարտի 8-ին Մոսկվա կինոթատրոնի մոտ արտոնված հանրահավաք են ունենալու։ «Մենք այն եզակիներից […]

«Քննարկումները թեժ են լինում» (տեսանյութ)

«Անցած 5 տարիների ընթացքում մեր հանձնաժողովը քննարկել ու ներկայացրել է ԱԺ-ին 65 օրենքի նախագծեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա` Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի իրականացրած աշխատանքներն արդյունավետ են եղել: «Քննարկումները մեր հանձնաժողովում թեժ են լինում, և այդ քննարկումների արդյունքում ձևավորվում է […]

Եթե ապօրինություններ տեսնեն, չեն լռելու

«Ելք» դաշինքում չկան հակառուսական կամ հակաարևմտյան ուժեր. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը: «Մեզ համար անպատկարեցնաելի է, որ մեկը ՀՀ-ում քաղաքական գործունեույթւոն ծավալի՝ ելնելով Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի շահերից: Մեզ համար կարևորագույնը ՀՀ-ի շահն է»,-հավելեց նա: Դաշինքի մյուս ներկայացուցիչ Արամ Սարգսյանը հայտնեց, որ իրենց ծրագրում կա ԵՏՄ-ից դուրս գալու քայլը: Հարցին, […]

Շարմազանովը Վոլոդինին անմոռուկ նվիրեց /ֆոտո/

Այսօր  Երևան է ժամանել ՌԴ Պետ Դումայի  նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությունը: Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել է  Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Ազգային ժողովի  պատվիրակություն: Ավանդույթի համաձայն Ազգային ժողովի փոխնախագահը  ՌԴ Պետական Դումայի նախագահին նվիրեց  ‹‹Անմոռուկ››:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի