24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ չենք դիմում Հիսուսին

«ԵԿԵՔ ԻՆՁ ՄՈՏ ԲՈԼՈՐ ՀՈԳՆԱԾՆԵՐԴ ՈՒ ԲԵՌՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԴ, ԵՎ ԵՍ ՁԵԶ ԿՀԱՆԳՍՏԱՑՆԵՄ ․․․» (ՄԱՏԹ. 11:28-30):

ՀԱՄԱՐՁԱԿ ԼԻՆԵՆՔ, ՀԻՍՈՒՍ ՄԵԶ Է ՍՊԱՍՈՒՄ։ ՆԱ ԴՌԱՆ ՄՈՏ ԿԱՆԳՆԱԾ ԴՈՒՌՆ Է ԾԵԾՈՒՄ ՈՒ ՍՊԱՍՈՒՄ Է, ՈՐ ՄԵՆՔ ԲԱՑԵՆՔ ԴՈՒՌԸ ՆՐԱ ԱՌԱՋ ՈՒ ԳՐԿԱԲԱՑ ԸՆԴՈՒՆԵՆՔ ՆՐԱՆ։ ԵՐԱՆԻ ԴՈՒՌԸ ԲԱՑՈՂՆԵՐԻՆ։

Ամեն օր Հիսուս սիրով և ջերմությամբ կանչում է մեզ յուրաքանչյուրիս, որպեսզի Իր մոտ գնանք հանգստացնելու մեր հոգնած ու բեռան տակ կքած մարմինները ։ Բայց մենք լսո՞ւմ ենք Նրա ձայնը։ Ո՞ւր ենք մենք․ ո՞ւմ ձայնն ենք լսում։ Մեզ կանչում է Իսկական և Ճշմարիտ Հովիվը, եկեք, եկեք, Ինձ մոտ եկեք, «Իմ լուծը ձեր վրա վերցրեք․ և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը` թեթև»։

Մեր ականջները փակել ենք և չենք լսում Նրա ձայնը։ Մենք մեզ խլացրել ենք։ Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը։ Մի՞թե հրաժարվում ենք լույսից և նախընտրում խավար՞ը։  Ինչո՞ւ չենք դիմում Հիսուսին: Պողոս Աոաքյալը Փիլիպպեցիներին ուղղելով իր խոսքը, որևէ կարիքի պարագային Աստծուն դիմելու կոչ է անում նրանց.

«Հոգ մի արեք, այլ աղոթքներով և աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանությամբ հայտնի թող լինեն Աստծուն» (Փիլիպ. 4:6)։

Մի քաշվեք։ Անկեղծ եղեք։ Սրտանց աղոթեցեք ու դիմեցեք Հիսուսին։ Նա է մեր Փրկիչը, Նա է մեր բոլոր հոգսերի և դարդերի փարատիչն ու լուծողը։ Փոխանակ հանգստացուցիչ ու ցավազրկող դեղեր խմելու, որոնք ինչ որ տեղ նույնիսկ վնասակար են, դիմեք Անվնասին, Կատարյալին, հոգնությունը հանգտացնողին՝ մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին, Ձեր ամենօրյա աղոթքով․ Տեր Հիսուս, Տեր Աստված օգնիր ինձ, իմ ընտանիքին, բոլոր հիվանդներին ու կարիքավորներին։

ՁԵՐ ԲՈԼՈՐ ՀՈԳՍԵՐԸ, ՆԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԱՐԴԵՐՆ ՈՒ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՔ ՄԵՐ ՏԻՐՈՋԸ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ։

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ