12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Հաց բերողի» մոտ արնահոսություն է սկսվել. ահազանգ

Հաց բերող Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքում գրառել էէ. «01.03.2017թ. դրությամբ Արթուր Սարգսյանի մոտ էլ ավելի է ծավալվել աջ ոտքի ծնկի այտուցվածությունը, ավելացել այդ ոտքի ցավը: Բացի դրանից, սաստկացել են նաև ձախ ոտքի ցավերը, սկսած կոնքային մասից, մինչև ոտնաթաթերը: Նման ցավային ախտանիշներով էր սկսել նաև աջ ոտքի այտուցման գործընթացը: Արթուր Սարգսյանի մոտ շարունակվում են […]

Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են

Մարտի 3-ին եւ լույս 4-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է եղել: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  շուրջ 380 կրակոց: Արցախի  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե առաջնային գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է […]

Ով ինչպես և որտեղից է սկսելու քարոզարշավը

Վաղը՝ մարտի 5-ին, մեկնարկում է  ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Ընտրությունները կայանալու են 100 տոկոս համամասնական ընտրակարգով: Կուսակցություններն ունեն 2 ցուցակ՝ համապետական և տարածքային: Ընտրություններին մասնակցում է 4 դաշինք և 5 կուսակցություն: Հայաստանի հանրապետական կուսակցությունը քարոզարշավը սկսում է հենց մարտի 5-ին «Դինամո» մարզադահլիճում: «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հայտարարել է. «Քանի որ մարտի […]

Խոշորներին կբերե՞ն օրինական դաշտ

«Նրանք, որ այդ խնդիրներով ու հարցերով են զբաղված, դեռ քննարկումի փուլում են: Իհարկե, առաջարկություններ կլինեն, որպեսզի մինչև ոռոգման շրջանի սկսվելը բացառենք ապօրինի ջրօգտագործումները»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը՝ խոսելով   վերջերս վարչապետ Կարապետյանի հայտարարությունից, թե Սևանա լճից ջրի բացթողումների ընթացքում ջրային կորուստների կրճատման հարցում կոնկրետ արդյունք չկա: Դիտարկմանը, թե խոսքը վերաբերում է խոշոր ջրօգտագործողներին, ովքեր անօրինական […]

ՀՀԿ-ի ձայների համար դիմել է «զոն նայողների» օգնությանը. ժողովուրդ

«Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ուշագրավ զարգացումներ են սկսվել: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները ՔԿՀ ղեկավարությանը ներքին կարգով հասկացրել են, որ անկախ ցուցումներից՝ իրենք ՀՀԿ-ին, միեւնույն է, ձայն չեն տալու: Այս լուրը շատ է հուզել «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանին: Եվ նա ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում ՀՀԿ օգտին ՔԿՀ-ից ձայներ […]

Իշխանությունները գեներալ Մանվելի դե՞մ.Ժողովուրդ

Այսօր տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյանի «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարը: Ու այդ միջոցառմանը մասնակցելու համար պատգամավորը հրավիել է նաև ՀՀ պաշտպանության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանին: Վերջինն էլ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, նախնական համաձայնություն է տվել, որ չի մերժի Ծաղիկ Ռուբոյի հրավերը: Տեղի ունեցածը, սակայն, ուշագրավ է մեկ […]

Կպաշտպանեն «ԲՏՌ»-ները. Ժամանակ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, հասկանալով, որ քարոզարշավի ժամանակ դժգոհ քաղաքացիները հնարավոր է անցանկալի հարցեր տան՝ բանակի վերաբերյալ՝ Սեյրան Օհանյանին, Մարտի 1-ից և քոչարյանական ժամանակներից՝ Վարդան Օսկանյանին, և «փչացնեն» նախընտրական տրամադրությունները, որոշել են «ԲՏՌ» կանանց ընդգրկել, որոնք կպաշտպանեն Օհանյանին և Օսկանյանին անցանկալի ժողովրդից։ Դրանք մոտավորապես նման են լինելու այն կանանց, ովքեր 2012թ. Մալաթիա-Սեբաստիա համայնքում թույլ չէին տալիս քարոզարշավ […]

Վիգեն Սարգսյանը փորձել է թեման «ցրել». Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարությունները, թե ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի որակի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, շարունակում է ամենատարբեր մակարդակներով քննարկվել: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ ասել է. «Ես համարում եմ, որ եթե այդպիսի տեղեկություններ կան, ապա իրենք պետք է զբաղվեն»: […]

Խլխլում են. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանի համակրանքը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ գնալով ավելի է մեծանումԼ «Վարչապետը ցանկանում է, որ տիկին Հովհաննիսյանը մնա իր կողքին՝ կառավարությունում։ ՀՀԿ-ում, սակայն, մտածում են, որ Արփինե Հովհաննիսյանը կարող է ավելի օգտակար լինել ԱԺ-ում։ Որպես հիմնավորում՝ նրանք բերում են այն փաստը, որ օրենսդիրում ԱԺ փոխնախագահ նշանակվելու դեպքում Հովհաննիսյանը կարող է գլխավորել ԵԽԽՎ– ում […]

Ինչո՞ւ է դանակահարվել ԲՀԿ-ականը. Հրապարակ

«Ըստ մեր աղբյուրների` Մուրադ Մուրադյանի շտաբի ակտիվիստ Արթուր Հայրապետյանը եւ ԲՀԿ շտաբի ակտիվիստ, դանակահարված Աբրահամ Ադամյանը վիճաբանել են մեքենայի վաճառքի շուրջ: Ասում են՝ նրանք խնամիներ են: Դեպքից 3 օր առաջ Ա. Հայրապետյանին է զանգահարել ԲՀԿ-ական Ա. Ադամյանի հորեղբորորդին` մեքենայի վաճառքի հետ կապված, գինը դուր չի եկել Ա. Հայրապետյանին, վեճ է գնացել, որից հետո Հայրապետյանին է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի