«Կոմունիստական կուսակցությունը հին է, բայց ոչ հնացած»
«Կոմունիստական կուսակցությունը հին է, բայց ոչ հնացած» ,-այսօր՝ մարտի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԿԿ համամասնական ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավորի թեկնածու Տաճատ Սարգսյանը:
Հարցին, թե այսքան ժամանակ կոմկուսը որտեղ է եղել և ինչու չի հաջողվում խորհրդարանում հայտնվել՝ Սարգսյանը արձագանքեց. «Մենք այս տարիների ընթացքում եղել ենք այնտեղ, որտեղ պետք է: Ոչ մի հանկարծակիություն չկա մեր գալու մեջ: Չենք հայտնվել նախ այն պատճառով, որ այն ժամանակ իշխանավորները, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի, շրջանցելով օրենքը կուսակցության ձեռքից վերցրեցից հիմնական գույքը՝ կուսակցությանը թողնելով փողոցում. Այդ պատճառով հայտնվեցինք ծանր վիճակում, հետո անարդար ընտրություններ են տեղի ունենում, հատկապես անարդար վերաբերմունք կար Կոմկուսի նկատմամբ»:
Անդրադառնալով դաշինքներ կազմելու գաղափարին Կոմկուսի առաջնորդը նկատել է.
«Մենք քաղաքական դաշտում չտեսանք որևէ մեկին, որի քաղաքականությունը, գաղափարախոսությունը համընկներ Կոմկուսին և ընտրեցինք առաջադիմական Կոմկուսին և ներառեցինք ցուցակում»,-ասաց նա: