25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ավտոմեքենա է շրջվել. կա տուժած

Մարտի 10-ին, ժամը 20:05-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, առկա է վառելիքի արտահոսք: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 5-րդ կմ-ին «Ford tranzit» մակնիշի 35 SU 967 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Ք.) կողաշրջվել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ք.-ը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գորիսի ԲԿ, […]

Մահացել է Սամվել Ալեքսանյանի հայրը

Մահացել է Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հայրը` Լիմինդր Ալեքսանյանը, ով երկար ժամանակ է` հիվանդ էր: Պատգամավորի հոր հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցում այսօր ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը ժամը 14:00-ին` նույն եկեղեցում:

Տաշիրում իր դռները բացեց նոր մանկապարտեզը

Տաշիր քաղաքում հանդիսավորությամբ բացվեց Կարապետյանների ընտանիքի կողմից հիմնադրված «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցված նոր գերժամանակակից նախակրթարանը: Բացմանը մասնակցում էին ընտանիքի հայրը՝ Սարգիս Կարապետյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, բազմաթիվ հյուրեր, ծնողներ, երեխաներ: Առաջիկայում իր դռները կբացի նաև Ստեփանավանի մանկապարտեզը: Եվս երեք քաղաքներում՝ Սպիտակում, Ալավերդիում և Իջևանում մանկապարտեզների կառուցման աշխատանքները ընթանում են մեծ […]

Ծառուկյանի վերադարձի գաղտնիքը. Հայկական Ժամանակ

Խորհրդարանական ընտրությունների քրոզարշավը նոր նոր է սկսում հունի մեջ մտնել, բայց արդեն բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ են հրապարակվել, թե որ կուսակցությունն ու դաշինքը որքան շանս ունեն: Հայաստանում նախընտրական շրջանում անցկացվող այդ հարցումները, որպես կանոն, հավատ չեն ներշնչում, համարվում են ընտրակեղծարար իշխանությունների տրամադրությունների ինդիկատոր: Այս ընթացքում ամենատարբեր կազմակերպությունների հրապարակված հարցումների արդյունքներով առաջին եռյակն անփոփոխ է`«Ծառուկյան» դաշինք, ՀՀԿ, […]

Բացահայտվում է տարիներով թաքնված ինտրիգը. Ժողովուրդ

Մինչ ՀՀԿ-ն զբաղված է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավով, վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է առաջ տանել 2018թ. ապրիլից հետո վարչապետի պաշտոնում իր աշխատելու հարցը: Պատահական չէ այն փաստը, որ թեև ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, սակայն ՀՀԿ նախընտրական քարոզարշավն անցկացնում է անձամբ Կարեն Կարապետյանը: Ավելին` վարչապետը սոցիալական ցանցերից մեկում «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցի […]

Սեյրան Օհանյանը գտավ ճանապարհը. Ժամանակ

Շատերի համար անսպասելի բավական մարդաշատ է եղել։ «Ժամանակ»-ին հաջողվեց պարզել, որ այդ «մարդաշատ» հավաքին ընդամենը 170 հոգի է եղել Աբովյան քաղաքից։ Հավաքի մնացած մոտ 350 հոգին Սեյրան Օհանյանի հայրենի  Մրգաշեն գյուղից են բերվել ավտոբուսներով։ Հիշեցնենք, որ ծնվել է Շուշի քաղաքում, բայց միջնակարգ դպրոցն ավարտել է 1979 թվականին՝ Մրգաշենում : Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արցախի պաշտպանության բանակից տեղեկացնում են

Մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 100 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել […]

Կարեն Կարապետյանը Սյունիքում էր

Վարչապետ Կարեն Կարապետյանն  աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է «Տաթևեր» ճոպանուղու տարածքում, որտեղ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել «Տաթևի դարպասներ» ներդրումային ծրագրի նախագիծը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի շրջակա տարածքում կառուցել «Տաթևի դարպասներ» համալիրը, որի մեջ կներառվեն տեղեկատվական, ժամանցային և սպասարկման […]

«Կրկին փորձիր». 168 Ժամ

Իհարկե, ընտրախախտումները չեն օգնի ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ կարող են հանգեցնել տարաբնույթ հետեւանքների, այդ թվում՝ սահմանափակելով Հայաստանի մասնակցությունը, ասենք՝ ԵՄ մի շարք ծրագրերի։ Բայց ես չեմ կարծում, որ ամեն բան կհասնի դրան, թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի  փոխնախագահ, եվրոպացի քաղաքական գործիչ Ռիչարդ Չարնեցկին՝ անդրադառնալով Հայաստանում ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական […]

«Ընտրությունների ժամանակ որոշվում է վաստակավորի կամ ժողովրդականի արժանանալու հարցը»

Աշխարհում  ընդունված երևույթ է` նախընտրական քարոզարշավներին ներգրավվում են արտիստներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Օրինակ, 2012 թվականին, երբ Դիմա Բիլանն, այսպես ասած, վայելում էր իր աստեղային ժամերը,  ակտիվորեն  աջակցում էր Վլադիմիր Պուտինին՝ մասնակցելով նախընտրական քարոզարշավներին: 2016-ին Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում վերջինիս աջակցում  էին  հոլիվուդյան աստղեր՝ Ալեք Բոլդուինը, Ջուլիանա Մուռը, Ռոբերտ Դե Նիրոն, Շերը, ռեժիսոր Մայքլ Մուրը և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի