Դեղի փոխարեն՝ ալոե. Ալոե մշակողը մանրամասնում է /տեսանյութ/
Մասնագիտությամբ ինժեներ Կարապետ Ավագյանը տարիներ առաջ որոշեց զբաղվել գյուղատնտեսությամբ: Բույսերի նկատմամբ սերը նրան տարավ որոնումների ու ինտերնետի միջոցով նաև բացահայտեց ալոե (հալվե) բույսի օգտակար և բուժիչ հատկությունները:
«2012 թվականին ուզում էի ինչ որ նոր գործով զբաղվեմ: Տվյալներ ուսումնասիեցի և իմացա, որ շուրջ 30 տարի Հայաստանում ալոե չի աճեցվում: Որոշեցի հենց այս բույսը աճեցնել: Ու բույսի աճեցման պրոցեսը բարդ է, քանի որ երեք տարի հետո միայն ալոեի տերևները կարող են օգտագործվել տարբեր ոլորտներում»-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարապետ Ավագյանը հավելելով, որ այս պահին ինքը միակն է, որ զբաղվում է ալոեի աճեցմամբ:
Ավագյանի փոխանցմամբ` բույսի սածիլները բերվել են Իրանից և իր աճեցրած բույսը տարբերվում է սենյակներում պահվող ալոե բույսից:
«Մեր պատրաստած 100 տոկոսանոց ալոեի հյութը շատ օգտակար է և օժտված է բուժիչ հատկությամբ: Մենք վաճառում ենք ալոեի տերևը, հյութը, փորձել ենք ստանալ նաև յուղը, որը նույնպես շատ օգտակար է»,-ասաց Կարապետ Ավագյանը:
Կարապետ Ավագյանը ցանկանում է, որ Հայաստանում ալոե բույսի օգտագործումը համատարած բնույթ ստանա:
Մանրամասները՝ տեսանյութում