Պարոն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով. Ասում են՝ խախտել է բացակայելու արգելքի պայմանները, կտանեն կալանքի, մեղադրանքը լրացրել են. Աթանեսյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում, հիմքը խափանման միջոցի պայմանները խախտելն է եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը: Նրա փոխանցմամբ՝ Աշոտյանի հետ այս պահին […]
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշոտյան Արմենը ո՛չ այսօրվա իշխանավորների նման դղյակներ ունի, ո՛չ զրահապատ թանկարժեք ավտոմեքենաներ, ո՛չ էլ միլիոնավոր դոլարներ ու եվրոներ: Արմեն Աշոտյանը կրիմինալ չէ և թմրամոլ չէ: Արմեն Աշոտյանը դասական ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»։ Արմեն Աշոտյանը կրիմինալ չէ և թմրամոլ չէ: Արմեն Աշոտյանը դասական ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է». Կարեն Քոչարյան
Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությունը, որն անկասկած կատարվել է ՀՀ իշխանությունների ուղիղ հրահանգներով գործող իրավապահ մարմինների կողմից։ «Գտնում ենք, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է և հանդիսանում է Արմեն Աշոտյանի կողմից օրվա իշխանություններին սուր քննադատության ենթարկելու ուղղակի արձագանքն ու հետևանքը։ Այլ պարագայում, ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի […]
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ձերբակալում են Արմեն Աշոտյանին։ «Ձերբակալում են Արմեն Աշոտյանին։ Մանրամասները՝ քիչ անց», – գրել է նա։
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման մասին հարցին, ասել է, թե ակնհայտ է, որ Հայաստանում ԵՄ «դիտորդական» բազաների թվի ավելացումը կապ չունի Բաքվի և Երևանի հարաբերություններում կայունության ու խաղաղության հաստատման խնդրի հետ։ Ըստ նրա՝ միջազգային հանրությանը և, առաջին հերթին, Ադրբեջանին ու Հայաստանին ԵՄ առաքելության […]
Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերից տեղեկանում ենք, որ Փաշինյանը 2022-ին ստացել է 12 մլն 837 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական եկամուտը մաքուր կազմել է մոտ 1 մլն 68 հազար դրամ։ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, 2022-ին աշխատելով «Դիջիթեյն» ընկերությունում, որին պատկանում է «Տոտո» առցանց խաղատունը, ստացել է 10 մլն 893 հազար դրամ, […]
Ինչպես առիթ ունեցել ենք տեղեկացնել, ՔՊ-ն սեփական թիմակիցների կամ իրենց նկատմամբ լոյալ անձանց ինչ-որ «գույքագրում» է իրականացնում, ցուցակներ կազմում: Նշել էինք նաև, որ Նիկոլ Փաշինյանն ու քպականները հիանալի հասկանում են, որ ներկայում տեղի ունեցող զարգացումներն իրենց իշխանությունը պահելու համար լուրջ սպառնալիք են, և հնարավոր են անհնազանդության հուժկու ալիքներ։ Ըստ այդմ, փորձում են հասկանալ, թե նման […]