04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Կապիկը սպանել է 10-ամյա տղային

Հնդկաստանի արևմտյան Գուջարատ նահանգում կապիկը դաժանորեն սպանել է 10-ամյա տղային՝ Դիպակ Թակորին, որն ընկերների հետ ենթարկվել է կապիկների խմբի հարձակմանը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, ողբգերգական դեպքը տեղի է ունեցել Սալկի գյուղում գտնվող տաճարի կողքին, որտեղ երեխան ընկերների հետ խաղում էր:

Կապիկներից մեկը ճանկերով պատռել է տղայի մաշկն ու դուրս հանել աղիները. բժիշկներն արձանագրել են երեխայի մահը:

Իշխանությունների ներկայացուցիչը պատմել է, որ ագրեսիվ կապիկների խումբն այս շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հարձակվել է մարդկանց վրա և որ իրենք փորձում են բռնել կենդանիներին:

Պարբերականը նշում է, որ լանգուր կապիկները սովորաբար ագրեսիվ չեն, թեև գիտնականները պարզել են, որ միայն որձերից բաղկացած խմբերը որոշակի շրջաններում կարող են ագրեսիվ դառնալ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ