22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոմն Սիմոնյան Ալեն այսօր լրագրողների մոտ այսպես է բարբաջել․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրական սպառնալիքը կամ բուն սպառնալիքի կարկառուն անդամը խոսում է ՀՀ անվտանգությանը ուղիղ սպառնալիքի մասին եւ, «մոռանում է» նշել, որ այդ սպառնալիքը հենց ինքն է եւ իր ղեկավար մարմինը։ Իսկ Արցախի Հանրապետությունը, բոլոր միջազգային չափանիշներով ձեւավորված ու 30 տարի շարունակ անխափան աշխատած նրա պետականության ինստիտուտները մշտապես եղել են այն վահանը, որը ապահովել է ինքն՝ իր եւ մայր հայրենիքի անվտանգությունը։

Հիմա, եկել են սրանք, իրենց հանձնողական «քաղաքականությամբ» թշնամի երկրի առաջ բացել են մեր երկրի բոլոր սահմանները, երկիրը դարձրել են բոլոր սպառնալիքների թիրախ, քանդել են բոլոր անվտանգային գոտիները ու, առանց ամոթի խոսում են Արցախի պետական ինստիտիուտների գոյության եւ կենսունակության պարագայում ՀՀ անվտանգության «սպառնալիքի» մասին։
Միշտ այդպես է պատմության ընթացքի մեջ, երբ չես բռնում գողի ձեռքը, երբ չես հեռացնում դավաճանին եւ չես պատժում օրենքով ու Սահմանադրորեն, այդ դավաճանն ու տեղով սպառնալիքը, այդ զավթիչն ու քանդիչը ինքն է սկսում հոխորտալ, մտացածին սպառնալիք «գտնել» ու բարբաջել։

Հ․Գ․Ոմն Սիմոնյան Ալեն այսօր լրագրողների մոտ այսպես է բարբաջել, երկրորդելով պուճուրիկ մի մարդու, ով նույնն ասել էր /սրանք պասերով են հանձնում ու քանդում երկիրը, իսկ սրանց «մարզիչը» նույն թշնամին է, չկասկածեք/, մի քանի շաբաթ առաջ․ «Արցախում պետականություն ստեղծելու կամ այստեղ պետականության ինչ-որ ինստիտուտներ պահելու կամ զարգացնելու նպատակ ես չեմ տեսնում: Համարում եմ, որ դա Հայաստանի անվտանգությանը ուղիղ սպառնալիք է և հարված»։
Հայտնի խոսք կա, գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին։Սպառնալիքը ինքն է գոռում մտացածին ու կեղծ սպառնալիքի մասին, փորձելով քողարկել իր սեւ գործի քուղերը․․ապարդյուն, ամեն ինչ տեսել ենք․․․ մնում է մեր քայլը՝ հեռացնել եւ պատժել/օրենքով/ իրական զավթիչ, ներքին թշնամի սպառնալիքները․․․»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ