06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Բաքվում կայացել է Էրդողանի և Ալիևի հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Այցի շրջանակներով տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ հանդիպում, որին հաջորդել են կառավարության անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Հանդիպումներին հաջորդել է նախագահների ճեպազրույցը, որի ժամանակ կողմերը հանդես են գալիս հայտարարություններով:

Ադրբեջանը կրակ է բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան:

Գաղափարները քննարկելու ենք ՀՀ խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր առողջ ուժերի հետ և դուրս գանք պայքարի. Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց իրենց առաջիկա գլխավոր անելիքների և մարտավարությունների մասին։ «Այն, ինչի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, խաղաղության պայմանագիր չէ։ Դա նոր կապիտուլյացիա է, եթե դա ստորագրվի, ապա այն ողբերգական ու աղետալի հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար։ Դա կանխելու միակ, գլխավոր ճանապարհը համաժողովրդական ընդվզման և դիմադրության ճակատի […]

Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին՝ խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հետաքննել Ադրբեջանի կողմից հնչեցվող բոլոր դեպքերը. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ «Հատկանշական է, որ ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի` միայն ադրբեջանական կողմից խախտումներ: Հաշվի առնելով արդեն իսկ ավանդական […]

Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է Էրդողանի՝ Բաքու այցի պատճառով

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ենթադրում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է, քանի որ ադրբեջանական կողմն այս օրերին հյուր ունի: «Մասնավորապես, Թուրքիայի նախագահն է պատրաստվում այցելել Բաքու, իմ կարծիքով, ուղղակի այդ օրերին իրենց արտգործնախարարը չէր կարող բացակայել երկրից», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Եղոյանը: Հարցին՝ գուցե, ինչ-որ բա՞ն […]

Աշոտ Փաշինյանի հիմնական հոգսը նկարելն է. տեղի կունենա Փաշինյանի որդու ցուցահանդեսը

Հունիսի 13-ից հուլիսի 7-ը Երևանի Հրաչյա Քոչար 13 հասցեում գործող «Ստուդիո 20»-ում Արտ Բազիսը ներկայացնում է Աշոտ Փաշինյանի (2000) և Վահագն Մանգասարյանի (1998) ընտրված աշխատանքները։ ««Պատկեր-ացման ձևեր» խորագրով այս ցուցադրությունը, որը կգործի 2023 հունիսի 13-ից հուլիսի 7-ը, առաջին համագործակցությունն է երիտասարդ նկարիչների եւ Արտ Բազիսի միջեւ, որի արդյունքում կցուցադրվեն նախկինում հանրայնորեն չցուցադրված գործեր։ Երկու արվեստագետն […]

ՔՊ-ում դերաբաշխում են արել, թե ով ինչ հարց պետք է տա Փաշինյանին․ «Հրապարակ»

Ազգային ժողովում այսօրվանից մեկնարկում է հերթական եռօրյա կամ քառօրյա նստաշրջանը, որը սովորականից թեժ է լինելու։ Նիստերի օրակարգում 27 հարց է, որոնցից մեկն ընդդիմության կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի թեկնածուի ընտրության հարցն է, մյուսը՝ անցած տարվա բյուջեի կատարողականը: Վերջին հարցի քննարկումը նախատեսվում է չորեքշաբթի օրը, իսկ սա նշանակում է, որ մի քանի օր խորհրդարանում են լինելու կառավարության […]

Դժվար չէ կանխատեսել, որ դա պարզապես «բոլորը մեղավոր են, միայն թե՝ ո՛չ ես» թեմայով փաշինյանական շոու է լինելու․ «Փաստ»

Եվ այսպես, հունիսի 20-ին… չէ՛, ոչ լուսադեմին, այլ 10:00-ին Նիկոլ Փաշինյանը ներկայանալու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Դժվար չէ կանխատեսել, որ դա պարզապես «բոլորը մեղավոր են, միայն թե՝ ո՛չ ես» թեմայով փաշինյանական շոու է լինելու, ոչ ավելին: Դա պայմանականորեն կարելի է անվանել «Քավության նոխազ(ներ)» հատուկ գործողություն: Հասկանալի է՝ քարոզչաքաղաքական նշանակության հատուկ գործողություն: […]

Սա է քաղաքակրթության մերձեցումը, ոչ թե մուղամը․ Արթուր Թովմաասյան

Արթուր Թովմաասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա է քաղաքակրթության մերձեցումը, ոչ թե մուղամը: Կարմիր Հրապարակում, Ռուսաստանի օրվա առթիվ հնչում է ռուս և հայ ժողովուրդների պատմության ամենացավալի էջերի հիման վրա գրված երգերը, դուդուկի հնչյունների ներքո: Ամբողջ Ռուսաստանը լսում է «Դլե Յաման» ժողովրդական երգը ողբերգական սիրո մասին, որը ներկա պահին առնչվում է Հայոց ցեղասպանության հետ: Հայ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված