06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Աղազարյանին հաջողվել է 30 ստորագրություն հավաքել․ «Հրապարակ»

Թագուհի Թովմասյանի կողմից խորհրդարանի ամբիոնը մի քանի րոպեով գրավելուց հետո ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ստորագրահավաք նախաձեռնեց, որպեսզի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից զրկելու հարցը քննարկվի խմբակցությունում։ Աղազարյանին հաջողվեց 30 ստորագրություն հավաքել, հարցը մտցնել ֆրակցիայի օրակարգ, սակայն գործնականում որեւէ քայլ ՔՊ-ն այդ ուղղությամբ առայժմ չի անում։ Ճի՞շտ է, որ փոշմանել […]

ՔՊ-ականների կողմից «խաղաղ բնակչության» նկատմամբ բռնությունները, հարձակումները համակարգային բնույթ են կրում․ «Փաստ»

Արդեն անհնար է չնկատել, որ ամենատարբեր տրամաչափի «նիկոլականների», եթե կուզեք՝ քպականների ու քպական իշխանության ներկայացուցիչների կողմից «խաղաղ բնակչության» նկատմամբ բռնությունները, հարձակումները համակարգային բնույթ են կրում: Դրանք, հնարավոր է, դեռևս համակարգված չեն, բայց համակարգային են՝ իրենց բնույթով և էությամբ: Վերջին շրջանում նմանօրինակ դեպքերն ու դրանց մասին ահազանգերը, բացահայտումները հաջորդում են մեկը մյուսին: Այսպես, Դիլիջանի ոստիկանության «քրեականի […]

Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Արցախի հիմնահարցը վերջնականապես փակի․ «Փաստ»

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Արցախի հիմնահարցը վերջնականապես փակի։ Իսկ դրա համար կիրառվում է Արցախի Հանրապետությանը խեղդելու, շնչակտուր անելու քաղաքականությունը՝ այնպիսի պայմաններ ստեղծելով, որ այլ տարբերակ չմնա, քան Ադրբեջանի հետ ինտեգրման գործընթացի մեկնարկը։ Բայց միայն հարթուղեղը չի հասկանա, որ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը նշանակելու է Արցախի հայաթափում ու վերջնական […]

ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հումանիտար իրավիճակը լարված է. Փաշինյանը՝ Պուտինին

Սոչիում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Փաշինյանը հանդիպման սկզբում նշել է, որ կքննարկվեն երկկողմ օրակարգին և տարածաշրջանում իրավիճակին վերաբերող հարցեր։ «Կարծում եմ՝ այսօր կքննարկենք Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը։ Ցավոք, այնտեղ պահպանվում է հումանիտար լարված դրությունը։ Ղարաբաղում արդեն մի քանի ամիս է՝ գազ ու էլեկտրականություն […]

Հարցվածների շուրջ 82 տոկոսը դեմ է արտահայտվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի հայտարարությանը

ՀՀ հարցված քաղաքացիների 3.8 տոկոսն է լիովին դրական գնահատում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ «Ավելի շուտ դրական՝ 5.4%, ավելի շուտ բացասական՝ 18.5%-ը, 8.9%-ը դժվարացել է պատասխանել, 63.4%-ը բացասական է գնահատել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում տեսնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը», – լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց MPG-ի հայաստանյան ղեկավար Արամ Նավասարդյանը 63.4%-ը բացարձակապես դեմ է […]

Այո՛, Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ՝ լեղին. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է լոնդոնյան այցի վերաբերյալ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց, նա պետության հաշվին Լոնդոն է մեկնել կնոջ ու դստեր հետ։ «Այո՛, Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ՝ լեղին: Հատուկ այն բոլոր անգործ, նախանձ և չտես մարդկանց համար, ովքեր որոշել են քննարկել, թե ինչպես եմ ես քայլել Լոնդոնում և ինչպես նկարվել […]

Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց. նա ազատ արձակվեց

Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանն ազատ արձակվեց։ Դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մեղավոր ճանաչել Գայանե Հակոբյանին, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել։

«ՀՀ բնակչության մոտավորապես 82 %-ը մերժում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Սա Նիկոլի ոչ լեգիտիմության հերթական ապացույցն է». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հրապարկված հերթական սոցիոլոգիական հետազոտությունն, ինչպես լաբորատոր ախտորոշում, կրկին փաստում է Հայաստանի խորքային ճգնաժամը տարբեր ոլորտներում, հատկապես ՝ քաղաքական: Եվ այսպես. ✅ Հայաստանի բնակչության մոտավորապես 82 %-ը մերժում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածքի մի մաս: Սա Նիկոլի ոչ լեգիտիմության հերթական […]

Պուտինն աշխատանքային հանդիպում կանցկացնի Փաշինյանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտինն այսօր Սոչիում է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված