01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Դատախազությունում բոլորը գիտեն, իսկ Աննա Վարդապետյանը գիտի՞

Hayastan.news-ը գրում է. «Հանուն ազնվության նկատենք, որ թվարկածների՝ բարեկամ, կուրսընկեր, դասընկերների շարքում ընկերուհի բառը չկար, որովհետև, գուցե մի ուսանող, եթե նրան չէին զգուշացրել հարցեր չտալ, հարցներ՝ իսկ Անահիտ Մանասյանը ձեր ի՞նչն էր։

Բայց, քանի որ ՔՊ-ական դպրոցի կանայք ունեն հատուկ տաղանդ՝ խոսել և գործել հակառակը, ապա Աննա Վարդապետյանը, հերթական անգամ դա չուշացրեց։ Այսօր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ի թիվս այլ հրամանների կա մեկը՝ Սոնա Մարգարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

Ուրեմն, Սոնա Մարգարյանը Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի աղջիկն է, իսկ Լիլիթ Գրիգորյանի մյուս դուստրը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Աննա Վարդապետյանի օգնականն է։ Ի դեպ, վերջերս եղել է ժամանակահատված, երբ Լիլիթ Գրիգորյանը Երևան քաղաքի դատախազն էր, իսկ դուստրն աշխատում էր մոր ենթակայության տակ։ Նշենք, որ ինչպես ԱԺ հանձնաժողովում հայտարարեց Աննա Վարդապետյանը, կոռուպցիոն գործերը, ուր տարել է Լիլիթ Գրիգորյանի դստերը, հսկում է ինքը։

Ի դեպ, նախկինում եղել են հրամաններ այս կամ այն դատախազին վերաբերող, որոնց տվյալ հաստիքում աշխատելը եղել է կոնկրետ ժամկետում, այդ հրամաններով սահմանված ժամկետները վաղուց ավարտվել են, փոփոխված հրամաններն էլ չեն հրապարակվում»։

Հիշեցնենք, երեկ Աննա Վարդապետյանը ընդունել էր ԵՊՀ ուսանողներին, որտեղ ասել էր հետևյալը․ «Հովանավորչությունը կոռուպցիոն երևույթ է: Դատախազությունում բոլորը գիտեն, որ որևէ մեկի համար խնդրել չի կարելի: Նաև գիտեն, որ անթույլատրելի է որևէ մեկին, ով ներկայանում է որպես գլխավոր դատախազի բարեկամ, կուրսընկեր, դասընկեր և այլն, առավելություն տալը»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ