Գոռ Սուջյանի երգի պրեմիերան կայացավ «Դաշնակցության» հանրահավաքին (տեսանյութ)
Այս պահին ԿԸՀ-ում քննարկվում է «Ելք» դաշինքի դիմումը՝ ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ անելու պահանջով։ Պատգամավորի թեկնածուներ Նիկոլայ Բաղդասարյանը եւ Արտակ Զեյնալյանը դիմել են ԿԸՀ՝ որպես հիմք նշելով դպրոցների տնօրենների ձայնագրությունները: Իսկ ԿԸՀ-ի դիմաց «Ելք» դաշինքի անդամները հավաք են անցկացնում:
Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ յեղափոխական դաշնակցության ամփոփիչ հանրահավաք-հանդիպումն ընտրողներ հետ: Օրհներիգի հնչյուններից հետո ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Արցախի հարցում ոչ մի զիջման չեն գնալու, ոչ մի թիզ հող չեն տալու: Ներկաներն ի նշան համաձայնության սկսեցին բացականչել. «Ոչ, ոչ»:
«Գտնվում ենք մի կառույցի մոտ, որը Հայաստանում ամենաչսիրվածն է»,-այսօր ԿԸՀ-ի դիմաց «Ելքի» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ ՀՀԿ-ի համար ձայն հավաքող տնօրենները դպրոցի տնօրեններ չեն, այլ ձայն հավաքողներ են, շարքային ձայն հավաքողներ: պետական մակարդակով թույլատրված է փող բաժանել Հայաստանում, ամեն ուժին սահմանված է որոշակի չափ: «Քաղաքացին չի վաճառվում»,-ասաց Է. Մարուքյանը, ապա հավելեց, […]
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորի գլխավորած պատվիրակությանը: Արդարադատության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև առկա կայուն համագործակցությունը և կարևորել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում կազմակերպության իրականացվելիք առաքելությունը: Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով կոնսենսուսի արդյունքում ընդունված Ընտրական նոր […]
Կառավարության դիմաց այսօր Շաբոյանների ընտանիքն իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել։ Ի պատասխան ՀՀ կառավարության դիմաց այսօր տեղի ունեցած՝ Շաբոյանների ընտանիքի բողոքին և հնչեցրած մեղադրանքներին՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմից տեղեկացնում են, թե ինչ վիճակում է գտնվում Շաբոյանների ընտանիքը և ինչպիսի աջակցություն է ցուցաբերվել նրանց: Շաբոյանների ընտանիքը, որպես բազմազավակ ընտանիք, մշտապես գտնվել է շրջանի ղեկավարության ուշադրության կենտրոնում և […]
«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանն այսօր իրենց երթի ավարտին ԿԸՀ-ի դիմաց հանդես եկավ ելույթով: «Մենք աշխատել ենք ամեն օր, ամենուր, հետևաբար, ունենալու ենք արդյունքներ»,-հայտարարեց նա: Վերջինս նշեց, թե ինչքան քարոզարշավն ավարտվում է, այնքան բոլոր քարտերը բացվում են: Նա հիշեցրեց, որ լրատվամիջոցներով տարածվում է այն, որ ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա են կազմում, ու դա չի […]
Տեղեկացնում ենք, որ 2017 թ. ապրիլի 01-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սպասարկվելու են բացառապես ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող գործառնությունները:
Ապրիլի երկուսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունն ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցումների՝ կարող է հավաքել ընտրողների ձայների 45,5 տոկոսը: 35,5 տոկոսը իր քվեն կտա «Ծառուկյան» դաշինքին, մնացած ուժերը միասին կարող են հավաքել 19-20 տոկոս ձայներ: Այսօր այս մասին «հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Բանախոսը շեշտեց՝ Երևանում և մարզերում […]
«Ելք» դաշինքի երթի մեկնարկից մի փոքր հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտաարում էր ցուցակի առաջին 3 ներկայացուցիչների անունները, մի քաղաքացի բացականչում էր Արտակ Սարգսյան: «Ելքի» ներկայացուցիչները փորձեցին հեռացնել այդ քաղաքացուն երթից: Henaran.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ում անունն է բարձրաձայն վանկարկում: «Ո՞վ են սրանք, իհարկե, մենակ Արտակ Սարգսյան»,-ասաց քաղաքացին, ով չներկայացավ ու հեռացավ: Մանրամասները` տեսանյութում;
























