01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արմեն Ամիրյանը անեկդոտով սկսեց. գյումրեցիները համաձայն են /տեսանյութ/

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատրաստ է իր գլխավորած նախարարությունով տեղափոխվել Գյումրի: Այս մասին Գյումրիում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արմեն Ամիրյանը: Նախարարը նշեց, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության ավարտից հետո, օրերից մի օր մարդիկ հնարավորություն կստանան մայրաքաղաքից 45 րոպեում գալ Գյումրի՝ վայելել Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանների խաղը, […]

«Կարծում եմ, հուսով եմ, որ Սեյրան Օհանյանն այդ առումով մաքուր է»

«Ո՞ւմ ձեռագիրն է դա: Հիշեցնեմ՝ ինչ եղավ «Ծառուկյան» դաշինքի հետ: Հենց որ տեսնում են սպառնալիք որևէ տեղից, սկսում են սեղմել աքիլեսյան գարշապարին: Այսինքն՝ մի քիչ խոցելի եթե լինի քաղաքական գործիչը, այս մեր չընտրված իշխանություններն արդեն գիտեն, թե որ մասին սեղմեն: Կարծում եմ, հուսով եմ, որ Սեյրան Օհանյանն այդ առումով մաքուր է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» […]

Լարի, թող էթան Արմենթելն էլ ու Հայփոստն էլ. վարչապետը` գյուղապետին /տեսանյութ/

 ՀՀԿ-ականների քարոզարշավը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Շիրակի մարզում մեկրակեց «Հայաստանի Սիբիրից»` Աշոցքից: Բնակիչները Կարեն Կարապետյանի  ու նրան ուղեկցող արդարադատության, մշակույթի նախարարների, ՀՀԿ Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուների հետ հանդիպեցին Աշոցքի մշակույթի տանը։ Կարեն Կարապետյանը իր հանդիպումը սկսեց հարց ու պատասխանով։ Աշոցքի բնակիչները տարբեր խնդիրներից խոսեցին՝ թե՛  մթերվող կաթի ցածր գներից, թե՛ այս տեղանքի ծայրահեղ աղքատությունից: Կաթի գնի […]

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի և Աշոցքի  տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Մահացել է հայտնի գործարարը

Երեկ՝ մարտի 26-ին մահացել է «Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա» եւ «Արզնի կաթ» ընկերությունների հիմնադիր-նախագահ Մարատ Գեղամի Ջանվելյանը: Այդ մասին հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը: Մարատ Ջանվելյանը 68 տարեկան էր: 1996թ. Մարատ Ջանվելյանը ստեղծել է «Արզնի» ընկերությունը, որը Հայաստանի խոշորագույն թռչնա-անասնապահական համալիրն է: Մարատ Ջանվելյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 27-ին՝ ժամը 17:30-ից, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Թաղման […]

Հետաքննություն է սկսվել

Ոստիկանությունում հաղորդում է ստացվել՝ Էջմիածնում ՕՐՕ դաշինքի շտաբի աշխատակցի վրա ատրճանակ պահելու և սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ: Դեպքի հանգամանքները պարզվում են, հետաքննություն է կատարվում: Նշենք, որ ՕՐՕ դաշինքի մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեկ գիշերն առանց պետհամարանիշի մեքենան կտրել է իրենց աշխատակիցների ճանապարհը, մեքենայից իջել է մի երիտասարդ ու, ատրճանակը պահելով ՕՐՕ […]

Փոփոխական եղանակ

Մարտի 27-ին, 28-ի գիշերը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 28-ի ցերեկը նույնքան կնվազի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի