14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կոտրել են քաղաքացու հեռախոսը․ ոստիկանությունը պարզում է հանգամանքները

Այսօր համացանցում զետեղված հրապարակումներից մեկի համաձայն՝ Դավիթաշենի 5/17 ընտրատեղամասում միջադեպ է եղել. կոտրել են քաղաքացու հեռախոսը: Տուժողը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն անհայտ անձը իր հեռախոսը կոտրել է: Հաղորդումն ընդունվել է: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ զլմ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ Դավիթաշեն վարչական շրջանի 5/17 ընտրատեղամասում կոտրել են «Ելք» դաշինքի վստահված անձ Ստեփան Աթաշյանի բջջային հեռախոսը։ Նա նշել էր, որ ցուցակագրում է նկատել, մոտեցել է, որ տեսնի՝ ինչ է կատարվում, կոտրել են հեռախոսը։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ