Մարտահրավերի հետքերով․ «Եվրատեսիլ 2017»-ի Կիպրոսի ներկայացուցիչը երգում է «Երազ իմ երկիր հայրենի» երգը /տեսանյութ/
Եվրատեսիլ-2017»-ի Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգ Դեմիրճյանն ընդունել է Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանի մարտահրավերը և հրապարակել է «Երազ իմ երկիր հայրենի» երգի կատարումը: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սիրելի Արծվիկ, ահա իմ պատասխանը քո #CelebrateDiversityChallenge մարտահրավերին։ Երգում եմ հայկական՝ «Երազ իմ երկիր հայրենի» երգը»։ Հիշեցնենք, որ Արծվիկ Հարությունյանը մարտահրավեր էր նետել «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին՝ երգելու հայկական ազգային երգ։





































