28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Բա գիտե՞ք Տղեք ինչ կերպ օգտագործեցինք ձեր արյունը»

Հեղինակ-կատարող Ռուբեն Քամալյանը գրում է՞ 

«Ամեն մարդ իրավասու է իր ձայնը տնօրինելու քեֆի տվածի պես, ոչինչ չեմ ասում, այդպես է: Իմ ընտրատարածքն էլ այսօր Եռաբլուրն է, այն սրբատեղին, որտեղ ես ցավոք սրտի ձայնի իրավունք չունեմ ու երևի երբևէ չեմ էլ ունենա: Պիտի գնամ, նստեմ արդեն հարազատ դարձած քարիս վրա, աչքերս բոլոր շիրիմներից փախցնեմ ու կոկորդս սեղմող ամոթախառը լռությամբ խոնարհեմ հայացքս, որովհետև ասելիք չկա…

Մի հատ հարց է միայն հուզում ինձ հայե՛ր, կա՞ ձեր մեջ գեթ մի հոգի, ով էնքան համարձակություն ունենա, որ գա կանգնի, նայի Տղեքի աչքերի մեջ ու ասի. -Բա գիտե՞ք Տղեք ինչ կերպ օգտագործեցինք ձեր անունն ու արյունը հանուն հայրենիքի. ազգովի շունչներս պահած սպասում ենք ընտրությունների հաջորդ առավոտյան հերթական տականքի լուս աշխարհ գալուն, էս ել մեր երախտիքը ձեզ… Եթե կա էս բարձրաձայնելու աստիճան դուխով մեկը, Եռաբլուրում սպասում եմ…

Ներողություն Տղերք Գուցե վերջին անգամ ատամներս սեղմեմ, Լացս զսպեմ, տղերք, շիրիմներիդ դիմաց, Ձեր մեռոնված արյան դեռ տաք բույրը շնչեմ, Անունները ձեր թանկ հպեմ շուրթիս կամաց: Դուք քայլում եք հիմա հավերժության ճամփով, Իսկ ես պիտի կրեմ լուռ երկատված մի ցավ. Ես հասկացա, ավաղ, լոկ ձեր արյան գնով` Չպարտվելը մարտում հաղթություն չէ բնավ… Դուք ինձ ներեք, տղերք, որ կանգնած եմ այնտեղ, Ուր ձեր ուղին հատվեց անմահության շավղին, Բայց ձեր անվան հանուն մի հաղթական կանթեղ Ես դեռ խառնեմ պիտի գալիք ահեղ կռվին…. Ռ.Քամալյան»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ