Վլադիմիր Գասպարյանի հրահանգով
Մարտի 20-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, մարզային վարչությունների պետերն ու տեղակալները: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ Ազգային ժողովի ընտրությունների շրջանում ոստիկանության ծառայությանը, նախապատրաստական աշխատանքների ընթացքին և խնդիրների առաջնահերթությանը: Ոստիկանության պետը կարևորեց ընտրացուցակների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ հանձնարարելով այդ ուղղությամբ ավելի սերտ աշխատել տեղական ինքնակառավարման […]





































