Բաց քվեարկության դեպքեր (տեսանյութ)
«Ելք» դաշինքի վստահված անձ Հայկ Գևորգյանն արդեն որոշակի խախտումներ է արձանագրել: Նա ասում է, որ բաց քվեարկության դեպքեր են նկատվել: Մանրամասները` տեսանյութում:
«Ելք» դաշինքի վստահված անձ Հայկ Գևորգյանն արդեն որոշակի խախտումներ է արձանագրել: Նա ասում է, որ բաց քվեարկության դեպքեր են նկատվել: Մանրամասները` տեսանյութում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությանը, որը մատուցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ռուսական Առաջին ալիքը անդրադարձել է Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններին։ Մանրամասները՝ տեսանյութում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընտանիքի անդամների հետ միասին, մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/19 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը:
Այսօր Երևանի 9/35 տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա շեշտեց՝ ներդրված են եղել բոլոր մեխանիզմները, որպեսզի ընտրակաշառքը ունենա զրո ազդեցություն: «Ես ընտրել եմ հանուն Հայաստանի վաղվա օրվա։ Հայաստանի վաղվա օրը պատկերացնում եմ առաջընթաց ապրող, անվտանգ Հայաստան։ Քարոզարշավը գնահատում եմ նորմալ։ Եղել են դրվագներ, որոնք ցանկալի էին, որ չլինեին։ Այդ մասին […]
02.04.2017թ. ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը: Այդ 75 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական […]
Ժամը 13:00-ի դրությամբ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է շուրջ երկու տասնյակ ահազանգ,որոնք հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման, քվեարկության ընթացքի առցանցհեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվերակությունը կատարելուհարմարությունների բացակայության հետ կապված հարցերին: Ոստիկանության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և իրավասու մյուս իրավասու մարմինների հետտարվող աշխատանքի արդյունքում բողոքները ստացել են լուծում արագացված ընթացակարգով: Բանավոր բոլորբողոքներով քաղաքացիներին տրամադրվել է […]
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը ներկայացրեց մինչև ժամը 11.00-ը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ: Ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը թիվ մեկ ընտրատարծքում կազմել է 200.217, որոնցից ընտրության մասնակցել են 29,567-ը, այսինքն 14,77 տոկոսը: Թիվ երկուսում՝ 212,523 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 28,741, ընդհանուր առմամբ՝ 13.52 տոկոսը: Թիվ […]
Այսօր Երևանի Այգեձոր փողոցի 76 շենքի 5-րդ բնակարանի մոտ, որտեղ ապրում է ԱԺ պատգամավորի թեկնածու, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, անհայտ անձիք ծաղկեպսակ են դրել`«Ողորմի Նաիրա Զոհրաբյանին» գրությամբ: Այս մասին հայտնում է Armlur.am-ը: Ընդ որում, նշյալ անձիք մինչ բնակարանի մոտ հայտնվելը կոտրել են մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը: Անդրադառնալով այս թեմային՝ Նաիրա Զոհրաբյանը Henaran.am-ի հետ […]
Երեւանի կենտրոն համայնքում տեղակայված 4-րդ ընտրատարածքի թիվ 9/30 ընտրատեղամասում վաղ առավոտից բավական ծանրաբեռնված իրավիճակ է: Ընտրողների կուտակումների արդյունքում երկար հերթեր են գոյացել: Այս մասին հարցին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Վարդան Աբրահամյանը պատասխանեց, թե հերթերը պայմանավորված են ընտրողների աննախադեպ ակտիվությամբ : Սա նախագահը բացատրում է ռեյտինգային թեկնածուների անձերով` Հակոբ Բեգլարյան ՀՀԿ-ից, Նիկոլ Փաշինյան` «ԵԼՔ»-ից, Նապոլեոն Ազիզյան , Արարատ Զուրաբյան` «Ծառուկյան» […]
























