Ֆելիքս Ցոլակյանի Ազգային ժողովի նախագահ դառնալու հնարավորությունը
Շիրակի նախկին մարզպետ, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի ընտրատարածքից պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանը դեռ չգիտի` լինելու է նոր խորհրդարանում, թե ոչ: «Ոչ մի բան դեռ հայտնի չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա
` հավելելով, որ կուսակցությունն է որոշում: Ինչ վերաբերում է մամուլի այսօրվա հրապարակմանը, թե ինքը ԱԺ նախագահ է լինելու, ապա Ֆ. Ցոլակյանին զարմացրել է այս հրապարակումը, քանի որ իր հետ որևէ խոսակցություն չի եղել: «Ինչ ուզում, գրում են: Ավելորդ եմ համարում նման խոսակցությունները»:
Հարցին` եթե իրեն առաջարկվի, կցանկանա ղեկավարել օրենսդիր մարմինը, նա պատասխանեց. «Եթե-ներով եկեք, չխոսենք: Դրանք անհիմն խոսակցություններ են»:
Նշենք, որ Ֆելիքս Ցոլակյանը նաև ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարն է: Ցոլակյանը բազմաթիվ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել: