12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Տգեղ կին չկա, երբ ասում են գեշ կին, գեղեցիկ կին…Աննա Դեմիրխանյան (տեսանյութ)

«Ես կարծում եմ, որ շատ բաներ արվում են, բայց մայրերը չգիտեն, միգուցե չգիտեն այն տեղերը, որոնք անվճար են: Գիտեմ նաև մայրեր, որ չեն կարողանում իրենց երեխային տանել դաշնամուրի, երգի, պարի, երբ կա տղանդ, երբ որ խմբակի արժեքը շատ չի, և կարծում եմ, որ պետք է ստեղծվեն հատուկ կառույցներ, որ տեղեկացնեն մայրերին»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Միսս Հայաստան Իրինա Թովմասյանը` պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում պետական աջակցությունն ուղղված մայրերին:

2016թ. առաջին Վիցցե միսիս Եվրոպա Աննա Դեմիրխանյանն էլ ասաց, որ միգուցե աջակցություն կա, սակայն տեղեկատվությունն է այդ մասին քիչ:

Իսկ կարծրատիպը, թե գեղեցիկ կինը խելացի չէ, ըստ գեղեցկուհիների, արդեն կոտրվել է:

Ինչ վերաբերում է նրան, որ անապահով ընտանիքների մայրերը մեծ թվով երեխաներ են ունենում, որոնց չեն կարողանում խնամել, ապա բանախոսների կարծիքն է, որ պետք է ունենալ այնքան երեխա, որքանին կարող են ապահովել իրենց հնարավորության սահմաններում:

Ասուլիսի ավարտին շնորհավորել բոլոր կանանց ապրիլի 7-ի առթիվ` Աննա Դեմիրխանյանն ասաց. «Տգեղ կին չկա, երբ ասում են գեշ կին, գեղեցիկ կին, ինձ համար նման բան չկա: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր կին իրեն գեղեցիկ զգա, ազատվի բոլոր կարծրատիպերից և միշտ հիշի, որ գեղեցիկ է, կին է, մայր է, պիտի կյանք պարգևի, սիրի ու սիրվի»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=bhF6fqpu2w8&feature=youtu.be

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ