25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դիմել է Գլխավոր դատախազին

«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը բողոք է ներկայացրել դատախազի դեմ, որը դատական նիստի ժամանակ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Արայիկ Խանդոյանին ուղղված:

Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արա Ղարագյոզյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում ապրիլի 4-ին քննվել է Արայիկ Խանդոյանի տեսակցությունների եւ հեռախոսազանգերի վրա դրված արգելանքի դեմ պաշտպանի բողոքի քննությունը, որի ժամանակ էլ միջադեպ է եղել դատախազի եւ Արայիկ Խանդոյանի միջեւ:

Նիստի ժամանակ Արայիկ Խանդոյանը հայտարարել էր, որ Արթուր Սարգայանին «Հաց բերող» սպանել են ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանն ու դատախազը, որի ժամանակ էլ կողմերն սկսել են միմյանց վրա գոռգոռալ: Փաստաբանի փոխանցմամբ՝ դատախազն այդ ժամանակ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Արայիկ Խանդոյանին ուղղված: 

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ