Բերձորում հիմնվեց Լեոնիդ Ազգալդյանի անվան պուրակ

Համալսարանականները Բերձորում Լեոնիդ Ազգալդյանի անվան պուրակ հիմնեցին: ԵՊՀ ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների՝ մարտի 19-ից մեկնարկած եռօրյա այցն Արցախ այս անգամ նվիրված էր Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակին: Առաջին օրը համալսարանականները եղան Դադիվանք և Գանձասար վանական համալիրներում, ծանոթացան վանքերի պատմությանը, ճանաչողական այց կատարեցին Ստեփանակերտի և Շուշիի պատմամշակութային վայրեր: Հաջորդ օրը ուսանողներն ուղևորվեցին արցախյան մարտական […]