27 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Թշնամին կօգտվի առիթից. Կոռնիձորի Արո/տեսանյութ/

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը չի բացառում, որ առաջիկայում ոտնձգությունները Հայաստանի սահմանին խորանա և կրկին պատերազմի բնույթ կրի: Հրամանատարը ընդգծում  է,  ներքաղաքական լարվածության պայմաններում թշնամին միշտ էլ ակտիվանում է և հետընտրական փուլում սպասվող վիճակը կարող է նպաստել սահմանային լարվածության աճին: Մանրամասները՝ տեսանյութում:

Կողոպուտ Մոսկվայում. հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 24-ին, ժամը 13.40-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Ս. Գալստյանը, որը 2016թ. դեկտեմբերի 20-ից ՌԴ Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին:

Սպառազինությունը դառնում է զենք, երբ սպան ու զինվորը տիրապետում են այդ զենքին․ ՀՀ նախագահ

Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ այսօր ներկա է գտնվել հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում անցկացված գնդային մարտավարական զորավարժությունների եզրափակիչ` մարտական հրաձգության փուլին: Զորավարժությունների ավարտին […]

ՀՀ ֆինանսերի նախարարն ընդունել է ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի դպրոցի պատվիրակությանը

ՀՀ ֆինանսերի նախարար Վարդան Արամյանն ընդունել է ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի պատվիրակությանը, որի անդամներն էին դպրոցի թվով 4 դասախոսներ և 68 ուսանողներ: Նախարար Արամյանը հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով համաշխարհային տնտեսական զարգացումները և, մասնավորապես, երկրի տնտեսական վիճակը: Քննարկվել են 2004-2016 թվականների մակրոտնտեսական զարգացումները, արտարժույթի տատանումների ազդեցությունը ապրանքային գների վրա, ներկայացվել է երկրի դրամավարկային […]

Սամվել Բաբայանը կալանավորվեց. դատախազությունը մանրամասնում է

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ: Ծանրացուցիչ հանգամանքներում  ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և  ռազմամթերքի մաքսանենգության դեպքերի առթիվ ՀՀ քրեական […]

Շանլըուրֆայի Գերմուշ գյուղի հայկական եկեղեցին վերանորոգման կարիք ունի

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Գերմուշ գյուղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգման կարիք ունի: Այս մասին «urfanatik» լրատվական կայքի հայտնել է տարածաշջանն ուսումնասիրող Մեհմեթ Գյուզելերը: Նա կարծում է, որ եկեղեցու վերանորոգումը մեծ ներդրում կունենա Ուրֆայում զբոսաշրջության զարգացման գործում: Ըստ նրա՝ Գերմուշի եկեղեցին 19-րդ դարում կառուցել են հայ 7 եղբայրները: 1915 թվականից հետո, երբ գյուղում այլևս հայ չի […]

«Աստված մեկդ հազար անի».զինվորի մայրը՝ Տարոն Մարգարյանին/տեսանյութ/

«Տղաս Ղարաբաղում ա ծառայում ու անգամ պրիսյագ չեմ կարացել  գնամ: Ծանր վիճակում ենք: Առիթն օգտագործեցի եկա ղեկավարությանը խնդրեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի Կոմիտասի անվան պանթեոն՝ Պոր Վիրապ գյուղից  եկած  Մարինե Ավետյանը: «Խոր վիրապից եկել եմ, որ կառավարությանը խնդրեմ: Մի տարի ա երեխուս չեմ տեսել: Չորս երեխա ունեմ ու խնդրում եմ»,-ասաց կինը և ցույց տալով […]

Դադարեցրինք Ազատության հրապարակում մեր նստացույցը. Շահեն Հարությունյան

Ցավով փաստենք, որ այսօր դադարեցրինք Ազատության հրապարակում մեր նստացույցը, և հիմա կրկին ու կրկին փնտրելու ենք արդյունավետ պայքարի ճանապարհներ!!! Մնացածի մասին կգրեմ հերթականությամբ։ Հ.Գ. Ովքեր ցանկանում են մեր հետ կապ պահել և հետագայում ևս մասնակցել մեր նախաձեռնած ակցիաներին, գրեք, կապը պահպանենք։ Շահեն Հարությունյանի գրառումը

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի