Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների մեջ հայեր կան
ՀՀ արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջը տեղեկացնում է․ «Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների համաձայն՝ Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր: Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»: Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգի մետրոյի «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանում՝ մետրոյի վագոններից մեկում, պայթյուն է հնչել, որի արդյունքում կա 10 զոհ եւ 50 վիրավոր։ Տեղի ունեցածը ՌԴ գլխավոր դատախազությունը ահաբեկչություն է անվանել։





































