17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ավելի լավ է՝ ազատեն դաշտը. քաղաքագետը՝ պարտված ընդդիմադիրներից

 «Չեմ ուզում քֆուրով պատասխանել, թուրքերեն  բառ կա «ս» տառով սկսվող, դա չեմ կիրառի: Նրանք պետք է դուրս գան քաղաքական դաշտից»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե որը պետք է լինի ընտրություններին պարտություն կրած ընդդիմադիրների անելիքն այս մի քանի տարվա ընթացքում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Մարդիկ հայտ ներկայացրին, ասացին՝ մենք ենք պայքարում, մտան դաշտ, հետո պայքար չտարան, և այս պարագայում քաղաքական դաշտն ազատելը պետք է լինի իրենց անելիքը»,-նկատեց նա:

Ըստ Ս. Գրիգորյանի՝ հնարավորություն կար սրել քաղաքական պայքարը, օրինակ՝ երբ մահացավ Հաց բերողը, սակայն փողոց նույնիսկ դուրս չեկան, միտինգ չարեցին: «Ձերբակալեցին Սամվել Բաբայանին, դուրս եկավ պաշտպանն, ասաց՝ չքաղաքականացնեք այդ հարցը: Ավելի լավ է՝ ազատեն դաշտը, փայլուն երիտասարդներ ունենք, բավական խելոք ծերեր ունենք, թող նրանք գան, իրենց գլխավոր ֆունկցիան դա պիտի լինի»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ