25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է լեզվաբանի ամուսնու դաժան սպանության դատաքննությունը ձգձգվում

«Պաշտպանական կողմն ամեն կերպ խոչընդոտում է դատաքննության մեկնարկին»,-այսօր՝ ապրիլի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը:

Փաստաբանի խոսքով՝ դեկտեմբերին դատարան ուղարկված գործով դատաքննությունը մինչ այսօր չի մեկնարկել.

«4-5 նիստ է տեղի ունեցել ընդամենը, որի ժամանակ պաշտպանական կողմը միայն նույնաբովանդակ միջնորդություններ է ներկայացրել: Մենք ունենք մտավախություն, որ պաշտպանական կողմը սադրիչ գործողությունների է դիմում, որ դատաքննությունը չսկսվի»,- նշել է Իննեսա Պետրոսյանը:

Անդրադառնալով  գործով փակ վկայի՝ լրատվամիջոցներին տված տված հարցազրույցին  պաշտպանը նշեց.

«Գործով փակ վկան այս կերպ պաշտպանության տակ է առնում ամբաստանյալ Խաչիկ Կոսյանին: Մենք կարծում ենք, որ այդ փակ վկայի նկատմամբ ճնշումներ են գործադրել ամբաստանյալների հարազատները, որ նման հայտարարություն անի լրատվամիջոցներով: Այժմ այդ վկայի հայտարարության վերաբերյալ քննություն է ընթանում Հատուկ քննչական ծառայությունում»:

 Հիշեցնենք, որ վկան պատմել էր, թե քննիչներն իր նկատմամբ ճնշումներ են գործադրել եւ ինքն այդ պայմաններում է ցուցմունք տվել այն մասին, որ ամբաստանյալներին տեսել է դեպքի վայրում, իսկ հիմա որոշել է բարձրաձայնել այդ մասին, քանի որիր մոտ խղճի խայթ է առաջացել:

Սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ Փառանձեմ Մեյթիխանյանն էլ  հայտնել է, որ իրենք պայքարելու են մինչեւ վերջ, որ արդար դատաքննություն անցկացվի:

Հիշեցնենք, որ Մեյթիխանյանի ամուսնուն ծեծելով սպանել են 80–ամյա մոր աչքի առջեւ։ Վեճը, ըստ նախնական տվյալի, առաջացել է մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի.Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Խաչիկ Կոսյանին, որը ԴԱՀԿ ծառայության աշխատակից է, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ