Ծիծեռնակաբերդն այսօր (ֆոտո)
Այսօր «Ելք» դաշինքի անդամները Ծիծեռնակաբերում էին: Հայ-թուրքական հարաբերությունները, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Այսօր այս մասին վերջինս ասաց Ծիծեռնակաբերդում ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Ես կարծում եմ, որ հարաբերությունների կարգավորման ամենամեծ խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Ղարաբաղի հարցի հետ կապված, որովհետև նա հարցը դիտարկում է փաթեթի մեջ, բայց, համաձայնվեք, երկու անկախ պետությունների հարաբերությունները […]
Ի նշան Հայոց Մեծ Եղեռնը ճանաչած ու դատապարտած երկրներին յուրովի երախտիքի, Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել ինքնատիպ նախաձեռնությամբ: Ըստ այդմ, Ցեղասպանության հուշահամալիր տանող ճանապարհին և Ազատության հրապարակի սկզբնամասում տեղադրվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշներով քաղաքային ինստալիացիաներ: Գաղափարի հեղինակները նաև «Հաջորդը կարող է լինել Ձեր երկիրը» երկլեզու գրառումով դատարկ հատվածներ են թողել՝ ապագայում Հայոց ցեղասպանությունը […]
Ապրիլի 22-ին Իսպանիայի Առնեդո քաղաքում (Լա Ռիոխա) տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և օծման արարողություն: Խաչքարը տեղադրվեց քաղաքի կենտրոնական «Santo Tomás» եկեղեցու բակում: Պաշտոնական արարողությանը մասնակցեցին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Առնեդոյի քաղաքապետ Խավիեր Գարսիա Իբանյեսը, քաղաքային խորհրդի անդամներ, Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, Իսպանիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք Աբեղա […]
Փարիզի քաղաքապետարանն ապրիլի 24-ին հյուրընկալել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին` հիշատակելու Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, միջոցառմանը ներկա են գտնվել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր: «Այս ցեղասպանության պատմությունը […]
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով նոր խորհրդարանում չի վերընտրվել ասաց՝ պարտադիր չէր, որ ինքը վերընտրվեր, ավելին՝ ինքը երբեք էլ պաշտոնի հետևից չի վազել: Լրագրողների հարցեին՝ պարոն Մովսիսյանը ինչո՞վ է պատրաստվում զբաղվել ԱԺ-ից դուրս մնալուց հետո, նա պատասխանեց. «Արեք թողեք էսի իմ մեջ: Ես 27 տարվա մեջ առաջին […]
«Մերժվածը» սերիալի աստղ, հնդկացի հայտնի դերասան Ռոհիտ Խուրանան Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1915 թվականի ապրիլի 24. սա այն օրն է, որն աշխարհը երբեք չի մոռանա՝ Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանությունը, բնաջնջումը և ողջակիզումը։ Իմ սիրտը տեսնում է, թէ ինչպես հայերը տառապեցին, բայց, այնուամենայնիվ, ողջ մնացին այդ տառապանքներից հետո։ Ինչքան գեղեցիկ և ավելի ու ավելի […]
Հաղորդավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է տեղադրել եւ գրել․ «Մենք մեղավոր ենք։ Մենք ենք մեղավոր մեր թուլության համար ու անկառույց երկրի։ Այսօր էլ ամբողջ ուժով կառուցում ենք ԱՄՆ- ն, Գլենդելը վերածել ենք ամենաթանկ քաղաքներից մեկի, որն աստիճանաբար լքում են հայերը, համապատասխան ֆինանսներ չունենալով։ Ռուսաստանի տարբեր ծրագրերով քաղաքացիություն ենք ստանում, որ գնանք ու […]
Լիբանանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Շահե եպիսկոպոս Փանոսյանը Հայոց ցեղասպանության 102-ամյակի առիթով պատարագ մատուցեց Անթիլիասի մայրավանքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի մամլո դիվանից, պատարագից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախագահությամբ հայրապետական թափորն ուղևորվեց դեպի Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Հավաքին ներկա էին նաև նախարարներ, պատգամավորներ, Լիբանանի հայկական երեք կուսակցությունները, ինչպես նաև տարբեր միությունների ու կազմակերպությունների […]
ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Գարնանային նստաշրջանի մեկնարկը հաճելի չէր Հայաստանում տխրահռչակ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի համար: ԵԽԽՎ պատվիրակների մեծ մասը պահանջում է քննել նախագահի վարքը և ինքնագլուխ որոշումները: Նա քննադատվում է նույնիսկ իրեն առաջադրած ԵԺԿ քաղաքական խմբի կողմից: ԵԺԿ առաջարկով և վեհաժողովի պնդմամբ հարցի քննարկման համար վաղը կազմակերպվելու են լսումներ»։
























