19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Հույսեր չփայփայենք»

Այսօր «Ելք» դաշինքի անդամները Ծիծեռնակաբերում էին:

Հայ-թուրքական հարաբերությունները, ըստ Նիկոլ Փաշինյանի,  պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Այսօր այս մասին վերջինս ասաց Ծիծեռնակաբերդում ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

«Ես կարծում եմ, որ հարաբերությունների կարգավորման ամենամեծ խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Ղարաբաղի հարցի հետ կապված, որովհետև նա հարցը դիտարկում է  փաթեթի մեջ, բայց, համաձայնվեք, երկու անկախ պետությունների հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել 3-րդ երկրի հետ հարաբերություններով», – ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝  ակներև է,  որ Թուրքիայի նախագահ Էրդողանի քայլերն ու գործողությունները  որևէ լավատեսության հիմք չեն տալիս, որ Թուրքիան իր դիրքորոշումը կփոխի։

«Մենք պետք է իրավիճակը ճիշտ գնահատենք և այնպիսի հույսեր չփայփայենք, որոնք որևէ կոնկրետ փաստով հիմնավորված չեն», –  եզրափակեց Փաշինյանը։

18143034_1168838603237947_331653350_n 18155350_1168838943237913_1908372971_n 18110719_1168839089904565_1576842034_n 18136808_1168840499904424_985270494_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ