Ապրիլի 24-ի միջոցառումները՝ ԵԿՄ-ում /տեսանյութ/
ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Մովսես Հակոբյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ սահմանում իրավիճակը վերահսկվում է, ավելին նա շեշտեց, որ այսօր մյուս օրերի համեմատ կրակոցների թիվը ավելի քիչ է: Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանն ու, թե ինչ ակնկալիքներ ունի նրա նշանակումից՝ Մովսես Հակոբյանն արձագանքեց. «ՀԱՊԿ-ի անդամ երկրների ստորագրած պայմանագիրը […]
«Շաքարավազը թանկացել ա՞»,-լրագրողների հետ զրույցում անկեղծ զարմացավ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Լրագրողի հարցին, թե արդյոք Տարոն Մարգարյանին աջակցում է նրա համար, որովհետեւ իր եղբորորդուն նշանակել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Հիմա որ իմ եղբորորդին չլիներ, ես Տարոն Մարգարյանին չէի աջակցելո՞ւ»: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին տեղի է ունենալու Երեւանի քաղաքապետի ընտրությունները:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Իտալիայի Պեզարո քաղաքի Միրալֆիորե զբոսայգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Ռենկո» ընկերության հետ համագործակցությամբ: Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Պեզարոյի քաղաքապետ Մաթեո Ռիչչին, «Ռենկո» ընկերության նախագահ Ջովաննի Գասպարին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, տեղի […]
Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն այսօր Instagram-ում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված պաստառ է հրապարակել:
Երևանի ավագանու ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել երեկ Աջափնյակում իրենց քարոզչությունը խոչընդոտելու փաստի առիթով։ «Տվեցի մանրամասն բացատրություններ։ Քարոզչությունը խոչընդոտած անձը երեկ բերման է ենթարկվել, ընթանում է հետաքննություն», – Facebook-յան իր էջում գրել է Ն. Փաշինյանը։
Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե չի նպաստում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլ հակառակը` ուղղակի աշխատում է այդ ուղղությամբ: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը: Դիտարկմանը, թե վերջին շրջանում նոր երկրներ չկան, որ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նա արձագանքեց, թե դրա մեղավորը ՀՀ իշխանությունները չեն և […]
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հայտնել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները, որոնք ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր եւ իրականացնելով մարդասիրական գործունեություն: Նրանք են. Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի.մարդու իրավունքների պաշտպանության համար եւ հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ. մայր եւ դուստր, որոնք […]
«Կարծում եմ, որ Հայաստանին ավելի շատ եմ օգնում իրականացված ծրագրերով: Դրա համար պետք չէ կառավարության կազմում ներառվել կամ քաղաքականությամբ զբաղվել: Այն, ինչ մենք անում ենք, դրական դերակատարում ունի, եւ դրա համար որեւէ պաշտոն պետք չէ»,-այսօր Ծիծեռկանաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր, IDeA հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է իրեն տեսնենք Կառավարության […]
Կիպրոսի կառավարությունն ու նախագահ Նիկոս Անաստասիադեսը դատապարտել են Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Կառավարության խոսնակ Նիկոս Խրիստոդուլիդեսը ցեղասպանությունն անվանել է նողկալի հանցանք և մարդկության պատմության մեջ ամոթալի գլուխ։ «Կառավարությունն իր լիակատար համերաշխությունն ու համակրանքն է հայտնում Հայաստանի ժողովրդին և վերահաստատում լիակատար աջակցությունը միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործին»,- ասել է նա:
























