«Մեծ բեռ հելավ իմ վրից»
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով նոր խորհրդարանում չի վերընտրվել ասաց՝ պարտադիր չէր, որ ինքը վերընտրվեր, ավելին՝ ինքը երբեք էլ պաշտոնի հետևից չի վազել:
Լրագրողների հարցեին՝ պարոն Մովսիսյանը ինչո՞վ է պատրաստվում զբաղվել ԱԺ-ից դուրս մնալուց հետո, նա պատասխանեց. «Արեք թողեք էսի իմ մեջ: Ես 27 տարվա մեջ առաջին անգամ վայելում եմ իմ հանգստությունը: Մեծ բեռ հելավ իմ վրից: Թող հանգստանամ, հետո կհանդիպենք»:
Հարցին՝ ինչի՞ց է հանգստանում, պատգամավորական աշխատանքի՞ց, Առաքել Մովսիսյանը արձագանքեց. «Ոչ միայն որպես պատգամավոր, հոգսերը շատ էր, չէի հասցնում իմ առօրյա կյանքով զբաղվելու: Ժողովրդի հետ կապված լիքը հոգսեր ունեի: Լիքը հարցեր կար, որ անլուծելի էր, մենք օգնում էինք, որ լուծվի»:
Առաքել Մովսիսյանը հիշեցրեց՝ անփոխարինելի մարդիկ չկան, ապա հավելեց. «Բայց ցանկացած տղա, պատգամավոր կըլնի, թե պաշտոնյա կըլնի, եթե իրա երկրում, թեկուզ պատգամավոր չեղավ, 12 տարի ա, քիչ չի, եթե էս ազգից նեղացավ, ուրեմն ինքը մենակ պաշտոնի համար ա եղել»:
Պարոն Մովսիսյանը շեշտեց՝ օգում է ՀՀԿ-ին, եւ զբաղվում է քաղաքապետի ընտրություններով: