28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Երեւանում կտեղադրվի Արցախյան ազատամարտում զոհված Լեւոն Սարգսյանի հուշարձանը

Երեւանի ավագանու այսօր՝ ապրիլի 26-ին գումարած նիստում, ավագանին հավանություն է տվել Արցախյան ազատամարտում զոհված Լեւոն Սարգսյանի հուշարձանը մայրաքաղաքում տեղադրելու մասին որոշման նախագծին: Որոշման նախագծում նշվել է, որ ազատամարտիկ Լեւոն Սարգսյանը, հերոսաբար մարտնչելով հայրենիքի սահմանների պաշտպանության համար, նահատակվել է Ֆիզուլիի ազատագրման մարտում։ Ազատամարտիկի հուշարձանը կտեղադրվի Շենգավիթ վարչական շրջանի հ. 99 հիմնական դպրոցի բակում:

Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանությունների համար հող է նախապատրաստում․ քուրդ արվեստագետ

Քուրդ արվեստագետ Ֆերհաթ Թունչը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրավոր հայտարարություն է հրապարակել: Թուրքալեզու «alevinet.com» կայքի տեղեկացմամբ՝ Թունչը հիշեցրել է, որ 1915թ. ապրիլի 24-ին օսմանյան ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով ձերբակալվեցին շուրջ 250 հայ մտավորականներ, ինչով և սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը: «Դրանից դեռ ամիսներ առաջ քաղաքական վարչության ղեկավար Ռեշաթ բեյի կողմից նախապատրաստվել էր այն հայ մտավորականներրի […]

Հայաստանը պատրաստվում է «Սոսե» միջազգային կինոփառատոնին

Աշխարհի  արվեստագետներն ու կինոարտադրողները մեկ գաղափարի շուրջ: «Սոսե»-2017 միջազգային կինոփառատոնը մեկնարկել  է ֆիլմերի հայտերի ընդունումը: Հիմնական մրցութային ծրագրում կարող են մասնակցել բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային, լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական): Կինոփառատոնն ունի ևս երկու մրցութային ծրագիր՝  «Բովանդակությունը՝ կին»  և   «Ուսանողական»:  «Բովանդակությունը՝ կին»  մրցութային ծրագրին կարող  են մասնակցել ֆիլմեր, որոնցում արծարծվում է կնոջ թեման: Լավագույն մեկնաբանության […]

Մայրաքաղաքում կտեղադրվեն Սիլվա Կապուտիկյանի և հայ անվանի այլ գործիչների հուշատախտակները

Երևանի ավագանու գումարած հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հավանություն է տվել մայրաքաղաքի Ս. Կապուտիկյան փողոցի հ. 1 հասցեում ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի գրող, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի և ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազի հիշատակը հավերժացնող հուշատախտակները տեղադրելու մասին որոշման նախագծին: Ավագանու մեկ այլ որոշմամբ Բուզանդի փողոց հ. […]

Հայաստանն այդ ընտրություններով լուրջ քայլ կատարեց. Զալբերը՝ ՀՀ նախագահին

Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Հերբերտ Զալբերին՝ ԵՄ խորհրդի կողմից նրա առաքելության երկարաձգման կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ևս կարևորում են ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Զալբերի աշխատանքը, որի հիմնական նպատակն է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը, ինչը կարող է լավագույնս օգտակար լինել և […]

Ֆուտբոլային հրավառություն՝ հայկական հեռուստաալիքներով

Այսօր՝  և վաղը կկայանան եվրոպական մի շարք առաջնությունների  հետաքրքիր ու սպասված հանդիպումներ: Հայկական հեռուտաընկերությունների ուղիղ եթերում  ֆուտբոլասերները հնարավորթւոյւն կունենան դիդել հետևյալ ֆուտբոլային  հանդիպումները. Հայկական Երկրորդ հեռուստաալիք 26.04. ժամը՝ 22:15. «Արսենալ»-«Լեսթեր» 27.04. ժամը՝ 23:00. «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» «ATV» ՀԸ 26.04. ժամը՝ 21:30. «Բարսելոնա»-«Օսասունա» 26.04. ժամը՝ 23:30. «Դեպորտիվո»-«Ռեալ» 27.04. ժամը՝ 22:30. «Սևիլիա»-«Սելտա»

Քաղաքացիները «Ելք»-ից պահանջելու են /տեսանյութ/

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Ելք» դաշինքը շարունակում է քարոզարշավը: Բակերից մեկում երևանցիների հետ հանդիպման ընթացքում, Երևանի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը, ով առաջադրվել է «Ելք»-ի ընտրացուցակով, նշեց՝ երևանցիները իրենց հուզող խնդիրներով բազմիցս դիմել են քաղաքապետարան և թաղապետարան, բայց ապարդյուն: Նույնիսկ իրենց բակերի ծառերն էտելու խնդրանքով են դիմել, բայց ոչ մի արդյունք չի եղել: Դավիթ Խաժակյանը ընդգծեց՝ […]

Անմեղ մարդկանց սպանության վերաբերյալ երկու կարծիք լինել չի կարող

Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին այսօր Երևանի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Հնդկաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հավանականությանը:   «Գիտեք, դա պատմության մի մասն է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ: Անմեղ մարդկանց սպանության վերաբերյալ չի կարող երկու կարծիք լինել` լինի դա այս տարածաշրջանում, մեկ այլ տարածաշրջանում, Ասիայի այս […]

Ո՞վ կդառնա Իրանի նախագահ. իրանագետը մանրամասնում է/տեսանյութ/

«Հայ Իրանական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգացել են և ոչ մի տեսակ վայրեջքային փուլեր չեն ունեցել»,-այսօր՝ ապրիլի 26-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը: Իրանագետը անդրադարձավ մայիսի 19-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին: «Ամենաանսպասելին թերևս Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադի Նեժադի մասնակցության հայտն էր ընտրություններին: 2016 թվականի սեպտեմբերին կատարված մի շարք […]

«Ելք» դաշինքը իշխանափոխության է ձգտում /տեսանյութ/

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մեկնարկել է «Ելք» դաշինքի քարոզարշավը: Երևանցիների հետ հանդիպման ընթացքում  «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված ավագանու թեկնածու  Վիկտոր Ենգիբարյանը ընդգծեց՝  Երևանը տիրոջ կարիք ունի: Նա հիշեցրեց, որ թեև բոլոր երևանցիների տները մաքուր են, բայց Երևանի փողոցները բոլորովին մաքուր չեն.« Դա նրանից է, որ յուրաքանչյուրը իր տանը իշխանություն ունի և կարողանում է իր տունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի