Ողբերգություն Երևանում. ինքնաձիգով կրակել է 21-ամյա երիտասարդի վրա
Ապրիլի 8-ին, ժամը 16.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի բենզալցակայանի մոտից աջ ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Անդրանիկ Ն.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անդրանիկ Ն.-ին հրազենային վնասվածքը […]





































