01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

«Ամուսինս հարբեցող անասուն է ․․․»

Տրոլեյբուսում մի կին նյարդայնացած մտածում է. «Ուղևորները բռի ու անտաշ են: Ամուսինս հարբեցող անասուն է: Երեխաներս վատ են սովորում ու խուլիգան են: Իսկ ես խեղճ ու դժբախտ կին եմ…»:

Նրա թիկունքում կանգնած պահապան հրեշտակն այս ամենը գրի է առնում նոթատետրում.

1. Ուղևորներ – բռի ու անտաշ:

2. Ամուսին – հարբեցող անասուն… և այլն:

Հետո վերընթերցում է ու մտածմունքի մեջ ընկնում.

– Եվ նրա ինչի՞ն է պետք այս ամենը: Բայց եթե պատվիրում է՝ կկատարենք…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուրը՝ surbzoravor.am

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ