11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինվանկա Թրամփի եւ երեխաների պարը՝ համացանցի հիթ /տեսանյութ/

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան Սպիտակ տանն իր որդիների հետ պարի երեկո է կազմակերպել։ Նա Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ակտիվ պարում է որդիների հետ։ Իվանկան գրել է, որ իր համար անչափ թանկ է այն ժամանակը, որն անց է կացնում ընտանիքի հետ։ Տեսանյութը բազմաթիվ դիտումներ է ունեցել։

Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մայիսի 5-ի երեկոյան տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր Թերթերի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ հայկական հետախուզական ծառայությունների ուժերը և հատուկ նշանակության մարմինները ծրագրավորել են լայնամասշտաբ սադրանքներ, ինչն ադրբեջանական կողմի ձեռնարկած էֆեկտիվ և կանխարգելիչ գործողությունների արդյունքում ժամանակին բացահայտվել ու կանխվել է, հերթական հերյուրանքն է և իրականությանը չի […]

Ադրբեջանական խնձորի՝ Հայաստան ներկրմանն աջակցել են մաքսավորները.մանրամասներ

Օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով 05.05.2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: ՀՔԾ-ից հայտնում են, որ մասնավորապես, մինչեւ քրեական գործ հարուցելը նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն, առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառման, Երեւանի շուկաներում իրացրել […]

«Մենք մեր պոտենցիալը չենք օգտագործում» /տեսանյութ/

«Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում աշխատանքներն սկսելուն պես անդրադառնալու է մեր երկրի առջև ծառացած այն խնդիրներին, որոնք շուտափույթ լուծում են պահանջում:  Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց վերոնշյալ խմբակցության նորընտիր պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «Տա Աստված, որ ընդդիմադիր ու իշխանական ուժերը միասին կարողանան արագորեն լուծում տալ մեր հանրապետության առջև ծառացած խնդիրներին», – նշեց Վարդան Բոստանջյանը՝ ընդգծելով, որ մեր […]

Հայ դատի հանձնախումբը քննարկել է Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթների իրականացման հարցը

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի անդամները հանդիպել են «Լոս Անջելես համաշխարհային օդանավակայաններ»-ի (LAWA) պաշտոնյաների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ուղիղ չվերթների իրականացման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է հանձնախմբի պաշտոնական կայքը: LAWA-ի գործադիր տնօրեն Դեբորա Ֆլինթի և գործադիր փոխտնօրեն, արտաքին հարաբերությունների ղեկավար Թրեյվոր Դելիի հետ քննարկումները հնարավորություն են տվել դրական ու […]

77 ամյա Ստեփանին սպանել է 23 տարեկան Հարությունը

Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 5-ին, ժամը 10.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում մահացած մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել էր 1940 թ. ծնված Ստեփան Մարկոսյանի դիակը: Դիակի արտաքին զննությամբ ձախ թևատակի և սրտի հատվածում հայտնաբերվել էին կտրած-ծակած թափանցող վերքեր: Ոստիկանության Շիրակի մարզային […]

Ռուզաննա Մուրադյանը օրենսդրական նոր նախագիծ է մշակում /տեսանյութ/

 ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը արդեն որոշել է՝ ԱԺ-ում աշխատանքներն  սկսելուն պես ներկայացնելու է օրենսդրական նախաձեռնություն՝  կրթական ոլորտին վերաբերող: «Այս պահին փորձում եմ  մշակել մի օրենքի նախագիծ, դա դաստիարակության մասին օրենքի մասին նախագիծն է: Իհարկե, այն կդրվի քննարկման, բայց նախագծի հիմքն արդեն ստեղծել ենք», –  Henaran.am-ի հետ զրույցում նշեց Ռուզաննա Մուրադյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ճիգ մի բանեցրեք. Խաչիկ Մանուկյանի բաց նամակը

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը բաց նամակ է հղել Հայաստան համահայկական հիմնադրամ գործադիր վարչութանը և ծրագրի համակարգող, գործադիր տնօրենի խորհրդական տիկին Աիդա Խաչիկյանին: Ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ. Հարգելի տիկին Խաչիկյան Ես իսկապես մասնակցել եմ ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակի համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի սահմանած մրցույթին, կարծելով, որ հանձնաժողովի անդամներն առաջնորդվելու են բացառապես գրական արժեքների գնահատման բարձր չափանիշներով։ […]

Գալուստ Սահակյանը շնորհավորել է Գուժ Մանուկյանին

Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին: ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Շուրջ վեց տասնամյակ որպես հայ թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան, ինչպես նաեւ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գուժ Մանուկյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր հաջողություններ: «Դուք հայ թատերարվեստի երախտավորներից եք, հայկական դերասանական դպրոցի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողը, և Ձեր վաստակաշատ գործունեության յուրաքանչյուր շրջան արժևորվել է նշանակալի ձեռքբերումներով՝ բեմում, ռադիոյում և էկրանին: Ձեր դերասանական արվեստն առանձնանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի