Ազդարարները կարող են ներկայացնել կոռուպցիոն դեպքերի մասին անանուն հաղորդումներ
Կառավարության հավանությանն է արժանացել «Ազդարարման համակարգի մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը մշակվել է՝ հիմք ընդունելով միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունները, ՀՀ հակակոռուպցիոն բնագավառում որդեգրած քաղաքականության առանձնահատկությունները: Նախագծերը համալիր կարգավորման կենթարկեն ազդարարման հետ կապված իրավահարաբերությունները և կերաշխավորեն ազդարարման իրավունքի արդյունավետ իրացումը: Մասնավորապես, առաջարկվող օրենքով կարգավորվում են ազդարարման, ազդարարման […]





































