19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Երևանի ավագանու ընտրություններ. ովքե՞ր են ընտրվել

Ըստ ԿԸՀ ներկայացրած նախնական տվյալների՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում   ՀՀԿ-ն ստացել է քվեների  71,25 տոկոսը՝ 240036 քվե, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 21 տոկոսը՝  70731 քվե, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 7,75 տոկոսը՝ 26109 քվե։ Ինչպես հայտնի է, Երևանի ավագանին պետք է կազմված լինի 65 անդամից: Ստացվում է՝ ՀՀԿ-ն կստանա 46 մանդատ, ԵԼՔ դաշինքը՝ 14, Երկիր Ծիրանին՝ 5։ […]

«Էլեկտրիկ Երևանի» մասնակից Մ. Կիրակոսյանի բողոքը մերժվեց

«Էլեկտրիկ Երևանի» մասնակից Միքայել Կիրակոսյանի՝ բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու և դրա հետևանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու ՀՀ ՀՔԾ որոշման դեմ բողոքի քննության շրջանակում 2017 թ. մայիսի 11-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ հերթական դատական նիստը, որի ընթացքում հրապարակվեց դատարանի որոշումը: Դատական նիստի ընթացքում կողմերը […]

Ստացվել է 10 հաղորդում՝ մայիսի 14-ի ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ

2017թ. մայիսի 14-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում մայիսի 15-ին՝ ժամը 11-ի դրությամբ, ստացվել է 10 հաղորդում-ահազանգ։ Ստացված հաղորդումներից 8-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, մեկական՝լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն և քվեարկության գաղտնիությունը խախտելուն: Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման […]

«Երևանում ամեն 4-րդ ընտանիք փլուզվում է» /տեսանյութ/

«Երևանում ամեն 4-րդ ընտանիք փլուզվում է։ Շատ տղամարդիկ գտնվում են դրսում, և տղաները դաստիարակության խնդիր են ունենում, չգիտեն՝ ինչպես դառնալ տղամարդ, հետագայում ընտանիքի հիմքը թուլանում է», -այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ընդգծելով՝  ամեն 5-րդ ընտանիք նպաստ է ստանում 30000 դրամի չափով։ «Մեր տնտեսությունը բավականին թույլ է։ Հայաստանի բանկերում կա 2 միլիարդ […]

«Չի՛ կարելի աղմկել, զազրախոսել, առավել ևս՝ հայհոյել»

  Սոցցանցերի որոշ օգտատերեր այդպես էլ չեն հասկանում, որ Ֆեյսբուքը նույնպիսի հանրային տարածք է, ինչպես, ասենք, փողոցը, բակը, հրապարակը, որտեղ չի կարելի աղմկել, զազրախոսել, առավել ևս՝ հայհոյել: Նայում ես՝ նկար է դրել. մեղմ ասած՝ տիկին է, երեխան էլ գրկին, կարդում ես՝ ինչ բերանը եկել է, գրել է՝ անեծքից մինչև սեռական բնույթի հայհոյանքներ: Նույն կերպ են […]

«Մենք մեզնից կախված առավելագույնն արել ենք»

«Ես նախապես էլ ասել էի, հիմա էլ կրկնում եմ, որ չեմ պատրաստվում էքսկուրսիայի տանել մեր ընտրողներին Երևանի փոքր կենտրոնում: Եթե քաղաքացին չի եկել ընտրական պրոցեսի, հետընտրականի էլ չի գա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելքի» անդամ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրենց արձանագրած փաստերը հիմք չեն փողոց դուրս գալու համար: Անդրադառնալով նրան, որ մյուս ընդդիմադիր […]

Ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 99 ահազանգ

Ահազանգերից 8-ը ստացվել է քաղաքացիներից, 25-ը՝ ոստիկանության ծառայողներից, 37-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 6-ը՝ դիտորդներից, 2-ը՝ հանձնաժողովի անդամներից, 15-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից, 6-ը՝ այլ աղբյուրներից:   Հետաքննություն է կատարվում 36 ահազանգով: Այդ թվում՝ ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, […]

Նիկոլ Փաշինյանը վերցնում է մանդատը. դաշինքի արձագանքը (տեսանյութ)

«Ելք» դաշինքը քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իրենց պաշտոնական տեսակետը երեկ՝ մայիսի 14-ին, տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Ըստ էության, հայտարարության մեջ ասվում է, որ «Ելք» արձանագրել է մի շարք խախտումներ, իրենք, սակայն, կարողացել են պահել իրենց ամեն մի ձայնը: «Ելքի» շտաբի պետ Էդմոն Մարուքյանն արձանագրեց, որ իրենք հանրապետությունում  3-րդ ուժն են, […]

Լեգենդար բռնցքամարտիկի փակագծերը. ինչո՞ւ է լռում/տեսանյութ/

Հայտնի բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը լրատվամիջոցներից նեղացած է: Աշխարհի նախկին չեմպիոնը պատրաստ է մարզել երեխաներին ու անվճար, սակայն ծնողները գերադասում են վճարովի մարզումները: «Վայ հորս արև, գիտեք ինչքան բան եմ կիսատ թողել՝ օլիմպիական խաղերը ու շատ բաներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբկոխյանը: Հարցին՝  ի՞նչն է պատճառը, որ բռնցքամարտիկը նեղացել է, արձագանքեց.«Իմ փակագծերը իմ մեջ […]

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խստորեն դատապարտում է

Մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, ՀՀԿ շտաբում  տեղի է ունեցել բռնություն, բիրտ ուժի ապօրինի և անթույլատրելի կիրառում՝   «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, որի արդյունքում Փոստանջյանի դուստրը տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց՝ ուղեղի ցնցում ախտորոշմամբ: Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի