Ընտանիքը փոքրիկ հասարակություն է
«Ընտանիքը փոքրիկ հասարակություն է, որի ամբողջականությունից կախված է մարդկային ողջ հասարակության անվտանգությունը»: Ֆրիդրիխ Ադլեր
«Ընտանիքը փոքրիկ հասարակություն է, որի ամբողջականությունից կախված է մարդկային ողջ հասարակության անվտանգությունը»: Ֆրիդրիխ Ադլեր
Henaran.am-ի տեղեկություններով «Ծառուկյան» դաշինքում եղած խմորումները շարունակվում են: «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու, ՕՄՕՆ-ի անդամ , Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, քվեների արդյունքում երկրորդ տեղ զբաղեցրած Կարեն Առաքելյանը հաշվի առնելով, որ առաջին տեղը զբաղեցրած պատգամավորության թեկնածու Հարություն Կարագոզյանը ԱԺ առաջին նիստի ժամանակ ինքնաբացարկ է հայտնելու և վայր է դնելու պատգամավորական մանդատը, ապա Կարեն Առաքելյանը պատրաստվում […]
«Ի՞նչ կապ ունի տղամարդ, թե կին»,-Henaran.am-ի հարցին, թե որպես հայ տղամարդ ինչպես է վերաբերում Երևանի քաղաքապետի մեկ այլ նախկին թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպին, ասաց «Ելքից» ընտրված պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը գնացել էր ՀՀԿ շտաբ` պահանջելով բացել այն դարակները, որտեղ իր կարծիքով ընտրակաշառքի և այլ հնարավոր խախտումների վերաբերյալ փաստաթղթեր կային: Դիտարկմանը, թե […]
Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության հոբելյանի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «2017», «1000 ԴՐԱՄ» մակագրությունները: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարբերանշանները՝ Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյա հոբելյանի […]
Մայիսի 15-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի է ունեցել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Սառեցված հակամարտությունների հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի նիստը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 2017թ-ի աշխատանքային պլանը և մեթոդները , որը նախատեսում էր, ի շարս այլ հակամարտությունների, քննարկման առարկա դարձնել […]
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանի մահվան մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 1997թ. ծնված պարտադիր ժամկետային զինծառայողին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի մայիսի 10-ի վաղ առավոտյան պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի […]
ԵԼՔ ԿԱ Ելք միշտ էլ կա… Պարզապես տարբեր մարդիկ այդ ելքը տարբեր տեղեր են փնտրում: Մարդ կա ելքը գտնում է «Զվարթնոց» օդանավակայանում, մարդ կա՝ իշխանական միջանցքներում: Կան այնպիսիները, որոնք այդ ելքը փնտրում են ԱՄՆ կամ Ռուսաստանի դեսպանատներում, մարդ էլ կա՝ սիրածի կամ սիրուհու անկողնում: Մարդ կա՝ եկեղեցում, մարդ էլ կա՝ ուսման մեջ: Այնպես որ ԵԼՔ […]
Մայիսի 15-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի սկզբնամասում՝ դիտահորի հատվածում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում, ինչից «КАМАЗ» մակնիշի ավտոմեքենան կողային մասով հայտնվել է փլուզված հատվածում, տուժածներ չկան. առկա է կողաշրջվելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տեղի […]
2017 թվականի մայիսի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լևոն Արազյանը: Փաստի առթիվ նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով, […]
Նախագահ Սերժ Սարգսյանը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի հետ: Զրուցակիցները քննարկել են ավիացիոն բնագավառում հայ-կատարական համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու գործում էական դերակատարում է վերապահել «Կատար Էյրվեյս» ավիաընկերության կողմից իրականացվող ավիաթռիչքներին. «Կատար Էյրվեյս»-ը հայկական ավիափոխադրումների շուկա […]
























