Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ 79 հաղորդումների փաստով իրականացվում է վարույթ
Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ Ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված ահազանգերից և հրապարակումներից առանձնացվել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 79 հաղորդում: Հրապարակումներից 56-ը հայտնաբերվել են ԶԼՄ-ների մշտադիտարկման, իսկ 23-ը ՀՀ ոստիկանությունում ստացված ահազանգերի արդյունքում: Նշված բոլոր հաղորդումներն օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ օրենքով […]





































