Պաշտոնանկությունները սկսվել են (լրացված)
ՀՀ նախագահի հրամանագրով Գևորգ Կոստանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով Ալիկ Սարգսյանն է ազատվել խորհրդականի պաշտոնից, իսկ Ֆելիքս Ցոլակյանը` նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը, Գևորգ Կոստանյանն ու Ալիկ Սարգսյանը վերցրել են պատգամավորության մանդատները:





































