26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանին հաջողվեց փակել «տարածքների վերադարձի մասին» հարցը. 168 Ժամ

Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, քաղաքական վերլուծաբան Դենիս Դվորնիկովը

– Պարոն Դվորնիկով, ԵԱՀԿ Մինս­կի խմբի համանախագահները հասցեական հայտարարությամբ են հանդես եկել և Ադրբեջանին մե­ղադրել հայկական դիրքերը հրթի­ռակոծելու և շփման գծից այն կողմ նպատակակետի հարվածելու մեջ։ Սակայն այդ հայտարարությունը կարծես զսպող նշանակություն չու­նեցավ Բաքվի համար։ Ձեր կարծի­քով՝ սահմանին իրադրությունն ինչպե՞ս կզարգանա, հնարավո՞ր է նոր էսկալացիա։

– Իրադրության սրացում, ցավոք, հնարավոր է ցանկացած պահի։ Խնդիրն այն է, որ ադրբեջանական էլիտայի ներսում սուր պայքար է ընթանում գոյատևման համար՝ ներկայիս տնտեսական լուրջ ճգնաժամի պայմաններում։ Շատե­րին արդեն հասկանալի է, որ ոչ մի Ղարաբաղ Ադրբեջանին վաղուց պետք չէ։ Զուտ այն պատճառով, որ այդ տարածքն օրգանապես ոչ մի անգամ կապված չի եղել այն ազգե­րի հետ, որոնք բնակվում են Ադրբե­ջանի Հանրապետությունում։

Սա­կայն որպես քաղաքական գործիք, որպես միջոց, որը շեղում է բնակ­չության ուշադրությունն իրական խնդիրներից, պատերազմը բավականին արդյունավետ գործիք է։ Պատկերացրեք, որ Ալիևի շրջապա­տից որևէ մեկը ցանկանում է նրան գահընկեց անել կամ ստեղծել քա­ղաքական ճգնաժամ։ Դրա համար բավարար է երկիրը ներքաշել նոր զինված հակամարտության մեջ, որում մեծ է ցավոտ պարտություն­ների հավանականությունը։ Սա՝ մտորումների համար։ Իրականում ամեն ինչ կարող է լինել ավելի բարդ, ավելի ցինիկ և ավելի վտան­գավոր։

Անխոս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավո­րապես՝ նաև Ռուսաստանը, պետք է շատ լուրջ ազդեն Բաքվի վրա, ցույց տան, որ սադրանքների շա­րունակվելու դեպքում դիվանագիտական լուրջ պատասխան կլինի։ Պատերազմը ոչ մեկին պետք չէ։

– ՄԱԿ Անվտանգության խորհուր­դը կարո՞ղ է այս իրավիճակում Ադրբեջանին ագրեսոր ճանաչել, քանի որ նա ձախողում է խաղաղ կարգավորման գործընթացը։ Եվ դա կարո՞ղ է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչ­մանը։

– Կարծում եմ՝ դրանք 2 տարբեր գործընթացներ են՝ Ադրբեջանի որպես ագրեսոր ճանաչումն ու Արցա­խի անկախության ճանաչումը։ Առաջին հերթին, ամեն ինչ կախ­ված է Հայաստանի արտաքին քա­ղաքական գերատեսչությունից։ Չի կարելի նստել և սպասել, որ ՄԱԿ-ը կամ պետություններից որևէ մեկն ինչ-որ բան կճանաչի։ Պետք է գոր­ծել, հավաքել հավաստի տեղեկու­թյուններ, ձեռք բերել դրանց ան­հերքելի ապացույցները։ Պետք է սկսել աշխատել փորձագիտական շրջանակների հետ, և ոչ թե՝ հարյուր հազարավոր դոլարներ ծախ­սել հայկական ազգանուններով ռուսական գործիչներին Ստեփանակերտ տանելու վրա, որ հետո նրանք վախենան հրապարակային ասել, որ այցելել են չճանաչված հանրապետություն։

Ես լսել եմ նման հիմար և անիմաստ նա­խագծերի մասին։ Դեռևս լուրջ, մտածված և համակարգային աշ­խատանք չեմ տեսնում։ Կան առանձին երիտասարդ էնտուզի­աստներ, ինչպես, օրինակ՝ Արցա­խի Սարդու իրավունքների պաշտ­պան Ռուբեն Մելիքյանը կամ ԵԽԽՎ-ում ՀՀ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, բայց նրանք ավե­լի շուտ վառ բացառություններ են։ Մյուս իստիտուտներն աշխատում են կարծրատիպային եղանակնե­րով, ոչ բավարար մոտիվացված, զգուշավորությամբ և վերապահումներով։ Այդ կերպ հնարավոր չէ արդյունքի հասնել։

– Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի առաջին նիստում իր ուղերձում հայտարարեց, որ բանակցային սեղանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Կազանյան փաստաթուղթն է։ Ինչ­պե՞ս կմեկնաբանեք սա, և կարելի՞ է սպասել, որ խնդրի կարգավորման ուղղությամբ առաջիկայում ավելի արագ զարգացումներ կլի­նեն։

– Չեմ կարծում, որ մոտակա ժա­մանակներս պետք է սպասել ինչ-որ ռադիկալ փոփոխություններ բանակցային գործընթացում։ Ար­ցախը գտնվում է խոշոր գերտերու­թյունների հետաքրքրությունների աշխարհագրական կենտրոնում։ Շատ բան կախված է Սիրիայում իրադրությունից, նրանից, թե ինչ զարգացումներ և գործընթացներ կսկսվեն Իրանում ընտրություննե­րից հետո, Ադրբեջանի հանդեպ իշխանափոխության ինչ սցենարներ ի հայտ կգան, և այլն։ Ամենա­կարևորն այն է, որ Սերժ Սարգսյա–նին հաջողվել է տարբեր միջոցնե­րով օրակարգից հանել տարածք­ների վերադարձի մասին խոսակ­ցությունները։ 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ