23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լաչինի միջանցքի փակ լինելուն և Բաքվին հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության 7-րդ կետի պահանջները: «Հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետն ազդարարում է՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ-ի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: […]

Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանն առանձնանում թիմից. «Փաստ»

«Օգոստոսի 21-ին Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձն էր։ Վեհափառը դարձավ 72 տարեկան։ Սոցցանցերում ակտիվ քննարկվում էր այն հարցը, որ իշխանությունները, սկսյալ Նիկոլ Փաշինյանից, չեն շնորհավորել Կաթողիկոսի ծննդյան տոնը: Երեկ, սակայն, ԱԺ նախագահի մամուլի խոսնակը հաստատել էր տեղեկությունները, որ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Գարեգին Բ-ին: Սա ինքնին ուշագրավ է այն առումով, որ, ճիշտ […]

«Կարծում եմ՝ Արցախի իշխանությունները մի քիչ գոնե հասկանում են, որ վաղուց շեղբի սուր սայրի վրա են». Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի իշխանությունները, հուսանք, դեռ մի քիչ հասկանում են, որ իրենց պաշտոնն ամենավերջին բանն է, որի մասին այսօր կարող են մտածել: Կարծում եմ՝ մի քիչ գոնե հասկանում են, որ վաղուց շեղբի սուր սայրի վրա են: Երեւի լսել եք Ալիեւի ասած քայլերի մասին, նա բացահայտ ասել է՝ ինչ է անելու, […]

Վիկտոր Կրիվոպուսկովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան

Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը հայտնվել է Հայաստան մուտք գործելու համար անցանկալի անձանց ցուցակում: Ռուսաստանի հայերի միությունից հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան նա ժամանել էր Մոսկվայից «Աերոֆլոտ»-ի չվերթով, և նրան թույլ չեն տվել հատել սահմանը։ Կրիվոպուսկովը 2009–2013 թթ եղել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդականը:

ՔՊ-ականները քարոզարշավ են անում իրենց ծանոթ-բարեկամներով․ «Ժողովուրդ»

«Երեկվանից մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Քաղաքապետի 14 թեկնածուները 24 օր շարունակ կշրջեն Երեւանի վարչական շրջաններով եւ խոստումներ կտան երեւանցիներին։ Քարոզարշավին թերեւս ամենամարտականը տրամադրված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի համար Երեւանում իշխանություն պահելը կենաց-մահու հարց է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում այնքան լուրջ են տրամադրված, որ բոլոր պատգամավորներին եւ ավագանու ցուցակի անդամներին հրահանգվել է […]

Մեկ տարվա ընթացքում Կարապետյանը վաստակել է 8 մլն 301 հազար դրամ․ «Ժողովուրդ»

«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական Տաթեւիկ Կարապետյանն իր անունով որեւէ շարժական կամ անշարժ գույք չունի: Ամեն դեպքում, այս մասին է վկայում նրա ներկայացրած հայտարարագիրը: Նախ՝ նշենք, որ Տաթեւիկ Կարապետյանն Ուկրաինայում ՀՀ դեսպան, Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի դուստրն է: Վերջինս եւ Վահագն Խաչատուրյանը բավական մտերիմ են եղել դեռ ՀԱԿ անդամ լինելու տարիներից, եւ, […]

Թշնամին կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանում

Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հայկական կողմից կորուստներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Նախկին քաղաքապետը դեռ երեւանցիներին չի ներկայացրել իր նախընտրական ծրագրը․ «Ժողովուրդ»

Մինչ ավագանու ընտրություններին մասնակից 14 քաղաքական ուժերը ջանում են երեւանցիների սիրտը շահել, նոր ու գրավիչ խոստումներ տալ նրանց, հանդիպումներ կազմակերպել, որպեսզի մայրաքաղաքի բնակիչների վստահությունը շահեն, Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը շարունակում է խորհրդավոր դռնփակ հանդիպումների ձեւաչափը: Նախկին քաղաքապետը դեռ երեւանցիներին չի ներկայացրել իր նախընտրական ծրագրը, մինչ օրս անգամ կարգախոս չի ներկայացրել: Հայկ Մարությանը, քարոզարշավի […]

ՔՊ-ն 800 հազար դոլարի նախընտրական տեսահոլովակներ է պատվիրել. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը դեռ չի բացում փակագծերը՝ անձա՞մբ կմասնակցի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, թե՞ այս անգամ հանդիսատեսի կարգավիճակը կընտրի, որպեսզի հետագայում` ցածր քվեներ ստանալու պարագայում, մեղավորներին ավելի կոնկրետ ու հասցեական պատժի։ ՔՊ-ական պատգամավորներն ու ավագանու ցուցակում ընդգրկվածները համենայնդեպս մինչ այս պահը չունեն այդ հարցի պատասխանը` Փաշինյանը նրանց չի հաղորդել այդ մասին։ Եվ չնայած դրան, առավել փորձառուները […]

Պետք է գան ազգային ուժեր, որոնք ի գին ամեն զոհողության՝ երկիրը կդարձնեն երկիր․ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Մինչև 44-օրյա պատերազմը՝ 2020 թվականը, Նիկոլ Փաշինյանն Անկախության հռչակագրի օրվա իր ուղերձում ամենակարևոր հաղթանակն էր համարում Արցախյան փառապանծ ազատամարտը, պատերազմից հետո արդեն հաղթանակների մասին հիշատակումը դառնում է պակաս կարևոր, և Փաշինյանը սկսում է խոսել դաշնակիցների հետ շփումների, անվտանգության, հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալու մասին, գրել է 168․am-ը։ Անցյալ տարի, օրինակ, նա վստահեցնում էր, թե «անկախությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի