01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ինչ է սպասվում Հայաստանին: Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ

Իմ խնդիրը ՀՀ ապագան է, եւ իմ լիազորություննների շրջանակը ՀՀ Սահմանադրությունը տալիս է ՀՀ ապագայի վերաբերյալ. կենտրոնացված եմ այդ խնդրի վրա». երեկ խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին։ Նույն Փաշինյանի ղեկավարած ՔՊ 2021թ. նախընտրական ծրագրում, սակայն, սեւով սպիտակի վրա գրված է.

«Արտաքին եւ անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը եւ հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար` առաջնորդվելով մեր պետական շահերով եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով»:

Նախընտրական այս խոստումը Նիկոլ Փաշինյանը չի կատարել: Իրականությունն էլ այն է, որ Հայաստանն Արցախին միայնակ թողեց, ավելին՝ Փաշինյանը սեպտեմբերյան ագրեսիայի օրերին հայտարարեց, որ ԼՂՀ խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում առանձին հատված էլ կա, որը վերնագրված է՝ «Արցախի հիմնախնդիր»:

Այս բաժնում կարդում ենք. «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման եւ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որեւէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետեւանքներին»:
Այս խոստումներից որեւէ կետի իրացման ուղղությամբ, սակայն, Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի գնացել, այլ կերպ ասած՝ խաբել է ընտրողներին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ